Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՒՄ ԽՍՀՄ ԴԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ Է
Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի գործում ԽՍՀՄ դերը նվազեցնելն ու նսեմացնելը երբեք չի եղել ամերիկյան հատուկ ծառայությունների նախաձեռնությունը: Դա եղել է և կա բրիտանական հատուկ ծառայությունների քարոզչական ծրագիրը, ինչը սկսվել է 1945-ի մայիսի 9-ից անմիջապես հետո, բայց «արդյունաբերական հիմքերի վրա է դրվել» անցած դարի 70-ական թվականներին: Խոսքը միայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը թմբկահարելու, բայց «Մյունխենյան գործարքը» անտեսելու մասին չէ:
Դեռևս 1980-ականներից են բրիտանական հատուկ ծառայությունները սովետական ГРУ-ի նախկին սպա Վիկտոր Սուվորովի (Վլադիմիր Րեզուն, 1978-ին ճողոպրել է Մեծ Բրիտանիա) ստորագրությամբ երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ դերը նվազեցնող և վարկաբեկող հիպոթեզեր պարունակող գրքեր հրատարակում ու տարբեր լեզուներով և միլիոնավոր տպաքանակներով տարածում: Կա ևս մի այդպիսի «խոշոր ձուկ»՝ Էստոնիայում հաստատված Մարկ Սոլոնինը, որին նույնպես բրիտանացիներն են «հովանավորում»: Հետաքրքիր է, որ նախկին չեկիստն ու նախկին ավիացիոն ինժեները ինքնահռչակ պատմաբան-հետազոտողներ են, երկուսն էլ պրոֆեսիոնալ պատմագիտության հետ որևէ կապ չունեն, ավելին՝ երկուսի «աշխատությունների» հիմքում բացակայում է գիտական մեթոդը: Այս երկուսի ձեռագիրը «զարմանալիորեն» նման է այս թեմայով զբաղվող հայ զեղծարարների ձեռագրին:
Ինչու՞ են բրիտանացիները «մտել այս թեմայի տակ», որովհետև դեռևս Ռեդյայդ Քիփլինգի բնորոշած «Մեծ խաղը» որևէ մեկը չի չեղարկել, իսկ քարոզչության հարցերում աշխարհի բացարձակ չեմպիոն (Նապոլեոնի դեմոնացումն ու BBC-ի որակը վկա) բրիտանական էլիտան գիտի, որ ժամանակակից Ռուսաստանի գաղափարախոսական հենքը, եթե կուզեք՝ միավորիչ գաղափարը, Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակն է: Ուստի և այդ գաղափարը նսեմացնելու և արժեզրկելու համակարգված ու հետևողական քարոզչական աշխատանք են տանում, որպեսզի աշխարհաքաղաքական մրցակցին վնասեն, թուլացնեն ու բարոյալքեն:
Այս աշխատանքը «ռեկաշետով» նաև մեզ՝ հայերիս է դիպչում, որովհետև հայերն իրենց մասնակցությամբ ու ներդրումով 1945-ի Մեծ Հաղթանակի փայատեր են ու այդ հաղթանակով հպարտանում են, որովհետաև նաև այդ հաղթանակն է հայերին մեծապես օգնել ձերբազատվելու ցեղասպանվածի բարդույթից:
Ուշադիր նայեք, թե հայկական միջավայրում ովքեր են Երկրորդ աշխարհամարտի պատմությունը փորձում ռևիզիայի ենթարկել, որտեղից են բուսնել այս վերջին անհեթեթությունները («Գերտրուդա-Ստալինգրադ-Միացյալ Պատմական Հայաստան») և ում են հղումներ անում. երկար տարիներ Լոնդոնում աշխատած պսևդոփորձագետ (Երևանում ում ձեռքով բարևել էր՝ բրիտանացիներին ուղղված մատնագրում ռուսական շպիոն էր ներկայացրել), բրիտանական ֆոնդերից ֆինանսավորվող հիմնադրամ, որը հայոց պատմության ամենամեծ դավաճանների անունները փորձում է սրբագրել (օրինակ՝ «Մեծն Վասակ Սյունի» վերտառությամբ հաստափոր գիրք է հրատարակում), պարտված պատերազմում ստի ու կեղծիքի խորհրդանիշ համարվող նիկոլական գնդապետ (թե ամիսներով ինչ էր կորցրել Լոնդոնում, Տոնոյան Դավիթը կիմանա) և իհարկե՝ Հ1-ում աշխատող մի «ատամնատեխնիկ»: Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ առավել, քան ակնհայտ է:
Միհրան Հակոբյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:58
Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 10:00
Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-16 09:28
Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.