Երևանը չգիտի՝ երբ կանցկացվի «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի հաջորդ հանդիպումը
«Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի ստորագրման քննարկումների շրջանակներում կայացել է բանակցությունների մի քանի փուլ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետ դեռևս առկա չէ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի ներկայացուցիչների վեցերորդ և առայժմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում 2022 թվականի ապրիլի 6-7-ը։ Հանդիպմանը Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի ներկայացուցիչները ստորագրել են արձանագրություն, որում ամրագրված է` «Պարսից ծոց - Սև ծով» համաձայնագրի վերջնական տարբերակը պատրաստ է: ԻԻՀ-ի կողմից դիվանագիտական խողովակներով 6-րդ նիստի արձանագրությունը և համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակն ուղարկվել է տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին (Վրաստան, Հունաստան)` համաձայնեցնելու համար։
««Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ դեռևս առկա չէ», - նշել է գերատեսչությունը։
Միաժամանակ, Երևանը հասկանում է, որ միջազգային տրանսպորտային ծրագրերի գործարկումը հնարավորություն կստեղծի Հայաստանի` կարևոր տարանցիկ հանգույց դառնալու համար, ինչպես նաև Հայաստանին կտրամադրի այլընտրանքային երթուղիներ և կստեղծի նոր հնարավորություններ դեպի այլ շուկաներ ապրանքների արտահանման հարցում:
Հիշեցնենք, որ «Պարսից ծոց – Սև ծով» ՄՏՄ-ի` Հայաստանի տարածքով գործարկումը չափազանց կարևոր է Երևանի համար ոչ միայն լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավման, ներդրումների և լոգիստիկ հզորությունների ընդլայնման տեսանկյունից. տրանսպորտային զարկերակը թույլ կտա Հայաստանին ստանալ մի շարք արտոնություններ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կմեծանա Հայաստանի դերը տարածաշրջանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.