Չինաստանն ու ԱՄՆ-ն կդադարեցնեն 24 տոկոսային կետի չափով մաքսատուրքերի գործողությունը
Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են մայիսի 14-ից փոխադարձաբար դադարեցնել 24 տոկոսային կետի չափով սակագների կիրառումը նախնական 90-օրյա ժամանակահատվածի համար: Այս մասին ասվում է ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
Չինաստանն ու ԱՄՆ-ը մայիսի 10-11-ը Ժնևում բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել առևտրատնտեսական հարցերի շուրջ:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից այսօր տարածված հայտարարության տեքստից հետևում է, որ կողմերը բանակցությունների ընթացքում պայմանավորվել են մայիսի 14-ից դադարեցնել 24-տոկոսանոց սակագնի կիրառումը նախնական 90-օրյա ժամանակահատվածի համար՝ պահպանելով 10-տոկոսանոց սակագինը:
Նշվում է, որ ԱՄՆ-ն կչեղարկի ապրիլի 8-ի և 9-ի հրամանագրերի համաձայն սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը:
Չինաստանը կչեղարկի 2025 թվականին ՉԺՀ Պետական խորհրդին առընթեր տարիֆիկացման և դասակարգման կոմիտեի հրամանագրերով սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ ՉԺՀ-ն նաև կդադարեցնի կամ կչեղարկի ԱՄՆ-ի դեմ ապրիլի 2-ից ընդունված ոչ սակագնային հակաքայլերը:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «Չինաստանն ու ԱՄՆ-ն առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակելու մեխանիզմ կստեղծեն»:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել տարբեր երկրներից ապրանքների ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ավելի քան 75 պետություններ պատասխան միջոցներ չեն կիրառել և բանակցությունների պատրաստակամություն են հայտնել: Այս կապակցությամբ, բացի Չինաստանից, մյուս երկրների համար կրկին սահմանվել են 10% բազային տուրքեր 90 օրյա ժամկետով։
Առևտրային պատերազմի հերթական սրացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադարձ սակագները հասել էին 125%-ի։ Բացի այդ, ԱՄՆ-ն չինական ապրանքների նկատմամբ 20 տոկոսի չափով լրացուցիչ տուրք է կիրառել՝ դա բացատրելով սինթետիկ թմրանյութերի շրջանառության դեմ ՉԺՀ-ի ոչ բավարար պայքարով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.