Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:
«Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»,- մանրամասնեց Վարդապետյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.