Զանգել են 2-ամյա Տիգրանի հոր հեռախոսահամարին ու երեխայի լացի ձայն միացրել. ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը
2-ամյա Տիգրանի կորելու մասին տեղեկությունը, ցավոք, շահարկվում է տարբեր անձանց կողմից. ավելին՝ կան մարդիկ, որոնք առանց հիմքերի երեխայի առևանգման իմիտացիա են ստեղծում։
Վերջին օրերին փոքրիկի հայրը ստացել է բազմաթիվ տարօրինակ հեռախոսազանգեր, այդ թվում՝ կեղծ զանգեր նրա հնարավոր գտնվելու վայրի մասին։
Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանագահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։ «ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»,- այս մասին «Փաստինֆո»- ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ երեխային որոնողական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։
Հիշեցնենք, որ փոքրիկը կորած է համարվում մայիսի 4-ին։ Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները դիտարկում են թե դժբախտ պատահարի տարբեր վարկածները, թե հանցավոր դրսևորումները, նաև՝ առևանգումը։
Որոնողական աշխատանքներն իրականացվում են թե գետում, թե ցամաքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.