Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ
Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ արցախաահայության հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների և հրապարակումների կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
«Քրեական գործը հարուցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ռոման Բաղդասարյան» օգտահաշվով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու` առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», - մանրամասնել են ՔԿ-ից:
ՔԿ–ից հայտնել են որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12–ին, քննությունը վարում է պետության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության քննության գլխավոր վարչությունը: Քննչական կոմիտեից միաժամանակ նշել են, որ բլոգերին այս պահին տրված չէ որևէ դատավարական կարգավիճակ:
Բաղդասարյանը հայտնի է որպես իշխող քաղաքական ուժի ակտիվ կողմնակից։ Նա բազմիցս կոշտ և նսեմացնող հայտարարություններ է արել Արցախից տեղահանված անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հասցեին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.
-
2025-06-25 19:42
Происходит очень простая вещь. Правящая группировка разворачивает геополитический вектор в сторону Запада и Турции, пообещав построить Срединный коридор, то есть Зангезурский коридор, согласно азербайджанскому названию. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет политолог Степан Даниелян.
-
2025-06-25 19:40
Организация по атомной энергии Ирана (ОАЭИ) и другие уполномоченные инстанции ведут работу над оценкой масштабов ущерба, причиненного иранским ядерным объектам в ходе ударов Израиля и США. Об этом официальный представитель МИД Ирана Исмаил Багаи заявил в эфире телеканала Al-Jazeera.