Մայիսի 11-ին Երևանում փոշու կոնցենտրացիան նախորդ օրվա համեմատ 6 անգամ բարձր է եղել
Մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում եմ ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով։
Ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևան քաղաքի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերակվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ նախորդող օրերի համեմատությամբ՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, ինչը 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Նախորդ օրվա՝ մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։
Մայրաքաղաքի մյուս դիտակայաններում փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություններ չեն արձանագրվել և գրանցված կոնցենտրացիաները գտնվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում, ինչը ենթադրաբար պայմանավորված է ուժեղ քամուն անմիջապես հաջորդած մթնլորտային տեղումներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 18:46
В ночь на 25 июня в городе Эчмиадзин были слышны выстрелы. По имеющейся информации, стрелявшим оказался внук покойного генерала и бывшего депутата Манвела Григоряна. Пистолет, из которого были произведены выстрелы, зарегистрирован на его имя.
-
2025-06-25 18:44
Россия надеется, что между Ереваном и Баку не произойдет новой эскалации, Армения и Азербайджан уже очень близки к подписанию мирного договора. Об этом на брифинге заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-25 18:37
Лидеру движения "Священная борьба" Баграту Галстаняну и еще 13 задержанным предъявлены обвинения, по которым предусмотрено от 12 до 15 лет лишения свободы. Об этом заявил его адвокат Ованнес Худоян в беседе с журналистами.
-
2025-06-25 18:34
В Армении беспрецедентно вырос масштаб преследований, арестов и репрессий в отношении политических деятелей, предпринимателей, духовенства и вообще всех, кто открыто говорит о беззакониях и провалах, происходящих в стране. Об этом отмечается в заявлении национального гражданского объединения «Аайкве».