Կապանի քաղաքապետը կբողոքարկի ԿԿՀ վարույթով 300 000 դրամի տուգանքը
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը կբողոքարկի Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթով իր հանդեպ կիրառված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 000 դրամի չափով տուգանքը, Armenia Today-ին հայտնեց ինքը՝ Փարսյանը։
Ըստ քաղաքապետի՝ վարչական դատարանում տուգանքը կբողոքարկեն սահմանված ժամկետներում, սակայն չնշեց, թե երբ։ Նա նաև տեղեկացրեց, որ դատարանի որոշման մասին ծանուցվել է մոտ 2 ամիս առաջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել Փարսյանի նկատմամբ։ Հանձնաժողովը պարզել էր, որ նա 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը վերջինիս փոխկապակցված անձ է՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։
Վարույթի համաձայն՝ համայնքապետը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։ Նշվում է, որ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դրա վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։
2024 թվականի սեպտեմբերի 24-ին ԶԼՄ-ն տեղեկացրել էր, որ իրավապահները Կապանի քաղաքապետարանից առգրավել էին քաղաքապետարանի և քաղաքապետի հոր՝ «Նորոգշինի» ընկերության սուբվենցիաների հետ կապված ֆինանսական փաստաթղթերը։ Ուժայինների գործողությունները թերթը բացատրել էր Սյունիքում «ջերմ ընդունելությամբ», որը Փարսյանը դրանից մի քանի ամիս առաջ ցուցաբերել էր ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.