Ժերար Դեպարդիեն մեղավոր է ճանաչվել նկարահանումների ժամանակ ոտնձգությունների համար
Փարիզի դատարանը այսօր ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում ոտնձգություններ կատարելու մեջ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հայտնի դերասանը դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Դեպարդիեն հերքել է մեղքը։
Դատարանն ապացուցել է, որ 2021 թվականին Դեպարդիեն «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ ոտնձգություններ է արել 54-ամյա բեմանկարչուհու և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ։
Բացի այդ, մեղադրող կողմը խնդրել է նրա նկատմամբ 20 հազար եվրո տուգանք նշանակել։
Դեպարդիեն Ֆրանսիայում մի քանի դատական հետաքննություններով է անցնում։ Այսպես, օրինակ դերասանի դեմ արդեն հետաքննություն է ընթանում դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ ոտնձգություններ կատարելու կասկածանքով։ Նա նաև 2024 թվականի փետրվարից ի վեր հետաքննության առարկա է դարձել «ծանրացուցիչ հանգամանքներում հարկային խարդախության և փողերի լվացման» գործով։
Դեպարդիեն կասկածվում է 2013 թվականից Բելգիայում կեղծ բնակություն հաստատելու մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 15:03
Заявление премьер-министра Армении Никола Пашиняна о предотвращении попытки госпереворота в стране – это внутреннее дело Еревана. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.