«Մեզ ոչ մի ձևով չեն օգնել». ֆինանսական խարդախության զոհերը կրկին հավաքվել էին ԿԲ-ի մոտ
Ֆինանսական խարդախության զոհերը երկրորդ բողոքի ակցիան են անցկացրել Հայաստանի Կենտրոնական բանկի մոտ։ Ինչպես հայտարարեց ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Մհեր Ղարագյոզյանը, բանկերը չեն սառեցրել հաճախորդների այն վարկերը, որոնք իրենց անունով ստացել են խաբեբաները՝ հակառակ այն բանի, որ մի քանի օր առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր բանկերի հետ ԿԲ-ի (որպես ոլորտը կարգավորող) պայմանավորվածության մասին:
«Այդ խոսքերը իրականության հետ կապ չունեն։ Ինձ հետ այստեղ են մարդիկ, որոնց դեպքում բանկերը ոչինչ չեն չեղարկել», - հայտարարեց Ղարագյոզյանը։
Նա նշեց, որ մի քանի օր առաջ ինքը և տուժածներից ևս մի քանի հոգի հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ներկայացուցիչների հետ: Նրանց լսել են, սակայն պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չեն եկել։
Նշենք, որ մարտի 19–ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով պետական մարմիններից վերահսկողություն իրականացնել` պաշտպանելու իրենց կեղծ վարկերից, անձնական հաշիվներից գումարի հափշտակությունից։
Մարտի 24–ին կայացած մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ բանկերը սկսել են սառեցնել այն վարկերը, որոնց գծով հետաքննություն է ընթանում խարդախության հատկանիշներով:
Կենտրոնական բանկը մտադիր է նաև դիտարկել անձնական տվյալների գողության (ֆիշինգի) և դրա հետ կապված այլ ֆինանսական հանցագործությունների բոլոր դեպքերը՝ լինի դա միջոցների գողություն, թե ուրիշի անունով վարկերի ձևակերպում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 09:16
Огосударствление "Электросетей Армении" повлечет за собой или большие компенсации, или иски в международный арбитраж. Об этом заявил Sputnik Армения адвокат Роберт Айрапетян, комментируя заявления премьер-министра Армении Никола Пашиняна о соответствующем проекте.
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.