Շիրակի մարզի «Սմավերդի» կոչվող լճում դիակ է հայտնաբերվել
Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին` ժամը 09։49-ին, ահազանգ է ստացել, որ քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով:
Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։
Տեղի բնակիչներից մեկը` Վահան Թումասյանը, ֆեյսբուքյան էջում գրել է` այս լիճը ձկնորսների սիրելի վայրն է, այս օրերին ափերի ամեն մետրին մի ձկնորս է նստում: Տարածված խոսակցությունների համաձայն` ձկնորսներից մեկն է ջրահեղձ եղել:
Ըստ shamshyan.com–ի` մահացածը Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն է։ Նա հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող լիճ, ոտքը սայթաքել է, ընկել է լիճը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.