ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ․ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՀԻՄՔՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՆԴԵՊ ՓՈԽՎՈՒՄ Է
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Մերձավոր Արևելք այցը մեկնարկելով Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիյյադի հետ կնքել է 600 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի վերաբերյալ համաձայնագիր: Այստեղ առավել ուշադրության արժանի է այն, որ դրա ավելի քան 140 միլիարդ դոլարը վերաբերում է ռազմա-տեխնիկական գործակցությանը, կամ, այլ կերպ ասած՝ Սաուդյան Արաբիա ամերիկյան զենքի ու, հնարավոր է, տեխնոլոգիաների մեծ ծավալի մատակարարմանը:
140 միլիարդ դոլարը ծավալ է, որը սկզբունքորեն ի վիճակի է փոխելու ուժերի հարաբերակցությունը ռեգիոնում, ըստ այդմ, նաև ռեգիոնալ ստատուս-քվոյի ռազմա-քաղաքական տրամաբանությունը:
Այստեղ է պետք «փնտրել» նաև Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հայտարարության մոտիվներն ու պատճառները, թե Իսրայելին գուցե անհրաժեշտ լինի հրաժարվել ամերիկյան անվտանգային աջակցությունից:
Հասկանալի է, որ նա հռետորաբանության մակարդակում, այսպես ասած, սրել, ծայրահեղացրել է հնարավոր պատկերը, սակայն արտահայտում է ռեգիոնում տեղի ունեցողի տրամաբանությունը: Դրա մասին խոսում եմ շատ վաղուց: Փոխվելու է, ըստ էության, փոխվում է Իսրայելի հանդեպ ամերիկյան քաղաքականության կոնցեպտուալ հիմքը:
Հիշենք ևս մի միտք, որ հնչել էր տարիներ առաջ՝ ամերիկյան աշխարհաքաղաքականության պատրիարք Քիսինջերի շուրթերից, որ 2024 թվականին Իսրայել պետությունը գոյություն չի ունենա իր տեսքով: Իհարկե, շատերը սա ընկալում են բառացի, թե ժամկետների, թե «տեսքի» իմաստով, բայց Իսրայել պետությունն արդեն այսօր իր «տեսքով» գոյություն չունի՝ մի շարք հանգամանքների բերումով:
Իսկ եթե ամերիկյան քաղաքականության պատրիարքն ունեցել է այդպիսի գնահատական, ապա կասկած չկա, որ ամերիկյան աշխարհաքաղաքականության «լաբորատորիաներում», բնականաբար, պետք է հունցվեր Իսրայելի հանդեպ, և, ընդհանրապես, ռեգիոնալ քաղաքականության փոփոխության սցենարային պաշարը:
Ըստ էության, Թրամփի պաշտոնավարմանն է «բաժին հասել» այդ խնդիրների ֆունդամենտալ սպասարկման հարցը: Մերձավոր Արևելք նրա այցը, ըստ էության, այդ իմաստով ունի որոշակի մեկնարկային նշանակություն և իմաստ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.