ԳՈՒՄԱՐԱԾ՝ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ՀԱՄԲԱԼԱՑՈՒՄ
Մի կողմից, Փաշինյանը գնաց Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին ներկա լինելու։ Մյուս կողմից, որպեսզի բրիտանական հատուկ ծառայությունների գլխավորությամբ Փաշինյանի հիմնական տանիքը հանդիսացող Եվրոպայում չնեղանան, վարչապետն իր քարոզչական ռեսուրսներով աննախադեպ արշավ ծավալեց՝ վարկաբեկելու ԽՍՀՄ-ի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում կոալիցիոն երկրների հաղթանակի գործում։ Նա անվանում է դա «բալանսավորման քաղաքականություն»։
ԵՎ ԱՀԱ ԱՐԴԵՆ ՈՄՆ ՏԻԿԻՆ… (նույնիսկ դժվար է համապատասխան մակդիր ընտրել), որը ոչ միայն ինքն է համարում իրեն մեծ վերլուծաբան, այլև 1-ին ալիքում են նրան համարում այդպիսին, հայտարարում է, թե Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո ՆԳԺԿ-ն նկուղներում գնդակահարել է վիրավոր զինվորներին, որպեսզի վիճակագրությունը չփչանա... Մեկ ուրիշը՝ արդեն արական սեռի, բայց որի համար նույնպես դժվար է համապատասխան մակդիր ընտրել, ասում է, թե Հիտլերը Մեծ Հայքի ստեղծման ծրագիր ուներ։ Համանման ևս մեկն էլ ասում է, թե ամերիկացիներն են հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում, չնայած Վերմախտի կորուստների ճնշող մեծամասնությունը՝ դիվիզիաների ավելի քան 80%-ը, ջախջախվել է Արևելյան ճակատում:
Բազմիցս է հավաստվել, որ այս թիմը միայն մեկ նպատակ ունի՝ պահել իշխանությունը, մնացյալ ամենը սպասարկող բլեֆ է։ Իսկ իշխանությունը պահելը սրանց համար ավելի հեշտ կլինի, եթե Հայաստանը դառնա թուրքական գոտու բաղկացուցիչ մաս, որտեղ Փաշինյանին առավել քան թանկ են գնահատում։ Դե, իսկ այդ նպատակին հասնելու համար պետք է լիովին փոխել մարդկանց գիտակցությունը, վերաձևաչափել։
Եվ այստեղ բեմ է բարձրանում Աննա Հակոբյանը՝ իր «Կրթությունը նորաձև է» ծրագրով, որի շրջանակներում էլ մարդկանց կներշնչեն վերոնշյալ այն կերպարների խոսույթները, որոնց դժվար է մակդիրներ ընտրել, թե իբր՝ Հայաստանին ձեռնտու կլիներ Գերմանիայի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում, թե հաղթանակները՝ լինի դա Երկրորդ համաշխարհային պատերազմում, թե Արցախյան առաջին ազատամարտում, ամենևին էլ հաղթանակներ չէին, այլ պարտություններ, թե թուրքերը մեր լավագույն եղբայրներն են, իսկ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն վարել է Խորհրդային Միությունը... Իհարկե, ագրեսիվորեն քարոզվող բոլոր այս հորինվածքների խորապատկերին Նիկոլի այցը Մոսկվա կդիտվի «բալանսավորման» քաղաքականության գագաթնակետ։
Այս իշխանությունը հանցավոր է, որովհետև պատերազմ է բերել՝ խոսելով խաղաղության մասին։ Որովհետև հազարավոր մարդիկ զոհաբերել են իրենց կյանքը իշխող թիմի հավակնությունների համար։ Որովհետև այս իշխանության օրոք ավարտվեց հայկական Արցախի պատմությունը։ Որովհետև հանձնվել են սահմանամերձ տարածքները։ Որովհետև այս իշխանության օրոք չկա իրավական պետություն, այլ կա ոստիկանական սանձարձակ կամայականություն։ Բայց ի լրումն այս ամենի՝ ներկայիս թիմը հանցավոր է նաև այն պատճառով, որ իշխանությունը չկորցնելու համար վարում է հիմարության քարոզչություն։ Ընդ որում՝ ամենացինիկ հիմարության։
ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ «ՀԱՄԲԱԼ» ԵԶՐՈՒՅԹԸ։ Սրանք «համբալ» են համարում բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, իրենցից ցածր են կարգավիճակով: Երևանի քաղաքապետի հայրն այդպես է անվանում ոչ այնքան հեղինակավոր մոդելների արտասահմանյան մեքենաների տերերին։ Դե, իսկ Փաշինյանն այդպես է անվանում ընդդիմադիրներին, որոնք, իր «կիրթ» կարծիքով, անկարող են գնահատել իր մտադրությունների ողջ խորությունը…
Ինչպե՞ս են վարվում «համբալների» հետ։ Իշխանությունը համարում է, թե համառ աշխատանքի դեպքում նրանց՝ «համբալներին» կարելի է ներշնչել ինչ ասես…
Ժամանակին Լենինն առաջադրեց հետևյալ կարգախոսը. «Կոմունիզմը սովետական իշխանությունն է, գումարած ամբողջ երկրի էլեկտրաֆիկացումը»: Ավաղ, կարգախոսը քիչ կապ ուներ իրականության հետ, քանի որ և՛ խորհրդային իշխանություն կար, և՛ էլեկտրաֆիկացում, իսկ կոմունիզմն այդպես էլ չկայացավ։
Փաշինյանը փաստացի այլ կարգախոս ունի. «իրական Հայաստանը» «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունն է, գումարած ամբողջ երկրի համբալացումը»։ Բայց, փառք Աստծո, «իրական Հայաստանը» Փաշինյանի մեկնությամբ նույնպիսի ուտոպիա է, ինչպիսին կոմունիզմի մասին կարգախոսն էր, քանզի հայ հասարակության մեջ իրական համբալների տոկոսը ծայրահեղ է միմիայն իշխող կուսակցության շարքերում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:52
Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.
-
2025-07-10 10:11
Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.
-
2025-07-10 09:23
Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.
-
2025-07-09 10:12
В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса.