Գուտերեշը չի մեկնի Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մեկնի Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ եթե ՄԱԿ-ի կողմից որևէ մեկը ներկա լինի բանակցություններին, գլխավոր քարտուղարի գրասենյակն այդ մասին կտեղեկացնի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային ավելի վաղ առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի առաջնորդը չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ: Ինչպես հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը տրամադրված է երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկված բանակցությունների նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է։
Ի պատասխան՝ Զելենսկին կրկին առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնք Մոսկվայում ավելի վաղ անընդունելի էին համարվել։ Զելենսկին ցանկացել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու՝ Պուտինի առաջարկին: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն՝ հնարավո՞ր է արդյոք գործարքը: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.