Դավիթ Անանյան․ Իշխանությունն «իզգոյ» է. մերժված է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս
«Ժամանակին շատ խնդիրներ լուծվում էին մեկ զանգով, այնինչ հիմա դրանք ամիսներով լուծում չեն ստանում, վառ օրինակ կոնյակագործների՝ Վրաստանով կոնյակ արտահանելու հետ կապված խնդիրն է, հիմա այդ մարդիկ ստիպված բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան առջև։ Խորքային պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը «իզգոյ» է,- անտեսված է թե՛ երկրի ներսրում, թե՛ երկրից դուրս»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
«Ռուսերեն «իզգոյ» բառի հայերեն թարգմանությունը՝ «վտարանդի» կամ «վտարված», այնքան էլ չի ներկայացնում այդ բառի հարուստ իմաստային խորությունը։ «Իզգոյը» մի կերպար է, որն իր վարքագծի կամ այլ հանգամանքների բերումով կորցնում է իր սկզբնական սոցիալական կարգավիճակը՝ մերժվելով սոցիալական միջավայրի կողմից, ինչը հաճախ ուղեկցվում է նաև մեկուսացմամբ։ Հետևաբար, իմաստային առումով, ըստ էության, «իզգոյը» «մերժվածն է»։
Այս առումով, հատկապես կարևոր է ըմբռնել, որ քաղաքական «իզգոյ» կարգավիճակը ոչ միայն անձնական բնույթ է կրում, այլև ազդում է այն երկրի ընկալման և դիրքավորման վրա, որը ներկայացնում է տվյալ առաջնորդը, քանի որ քաղաքական «իզգոյացումը» հազվադեպ է սահմանափակվում առաջնորդի անձով, ընդհակառակը՝ նման կարգավիճակը արտացոլում է երկրի և համաշխարհային հանրության միջև հարաբերությունների ձևավորման ուրվագիծը։
Այսպիսով, առաջնորդի անձնական կարգավիճակը՝ որպես «մերժված», անխուսափելիորեն դառնում է ազգի և պետության համար խորհրդանշական «բրենդ», ինչն աներկբայորեն խաթարում է նրա դիրքը համաշխարհային ասպարեզում՝ կործանարար ազդեցություն ունենալու ռիսկից ակնհայտորեն խուսափելու հնարավորության բացակայությամբ»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.