Նարեկ Գալստյան․ Հեղեղվել է ոչ միայն Քաղցրաշենը, այլև մի շարք բնակավայրեր
Արարատի մարզում երեկ տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է ոչ միայն Քաղցրաշեն բնակավայրը, այլև մի շարք հարակից բնակավայրեր` Նարեկ, Նորաշեն, Դվին և այլ։ Արտաշատ քաղաքում ջրատարերի հետ կապված ևս խնդիրներ կան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արտաշատ համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։
«Սա աննխադեպ տեղատարափ էր։ Նմանատիպ հեղեղումներ եղել են մոտ 25 տարի առաջ։ Հիմնականում ջրալցվել են նկուղները, անասնագոմերը, թոնրատները։ Բարեբախտաբար, գյուղերում սելավների հետևանքով անասուններ չեն սատկել»,–ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` երեկ` հենց տեղատարափի պահին, համայնքի ամբողջ տեխնիկան աշխատել է բոլոր հատվածներում։
«Աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։ Լսել ենք, որ հորդառատ անձրևները շարունակվելու են, հակակարկտակայանները աշխատում են ինչքան որ հնարավոր է։ Ճիշտ է, ջրատարերում մաքրման աշխատանքներ են տարվում, սակայն խնդիրն այլ է, մեր ջրատարերը նախատեսված չեն նման ծավալի տեղատարափների համար»,–ասաց նա։
Գալստյանն ընդգծեց, որ եթե կրկին նման տեղատարափ անձրև լինի, հեղեղումներից խուսափել հնարավոր չի լինի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.