«ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՁԵՌՔՆԵՐԻՆ». ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼՆ ՈՒ ՄԱԿՈՒՆՑԸ ԸՆՏՐԵՑԻՆ ՀԵՆՑ MERCURY-ԻՆ
Օրերս Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը հրապարակեց զեկույց Փաշինյանի կառավարության և ԱՄՆ նոր վարչակազմի փոխհարաբերությունների մասին։ Վերլուծելով իրավիճակը՝ փորձագետները եկել են միանշանակ եզրակացության. Սպիտակ տան ներկայիս տիրոջ գործունեության 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումները ոչ մի արդյունք չեն տվել։
Նշվում է նաեվ, որ այս երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը «ունեցել է ընդամենը մի քանի հանդիպումներ, որոնց առանցքային թեման եղել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Պենտագոնում, սակայն որևէ կերպ չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ է այնտեղ հանդիպել և ինչ է քննարկել»: Հաշվի առնելով որևէ արդյունքի բացակայությունը և այն փաստը, որ երկկողմ հարաբերություններում ակտիվ փոխգործակցություն ապահովել չի հաջողվել, Հայաստանի իշխանությունները որոշել են վարչակազմի հետ համագործակցության հաստատման այլ տարբերակներ գտնել, ասվում է հետազոտության մեջ:
«Այլ տարբերակները» առաջին հերթին պայմանագիրն է, որը խիստ բացասական արձագանք հարուցեց Հայաստանում և Սփյուռքում: Խոսքը Վաշինգտոնում գործող Mercury Public Affairs լոբբիստական ընկերության հետ Մակունցի ստորագրած համաձայնագրի մասին է, որը կնքվել է մեկ տարի ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 1։ Ինչպես պարզ է դառնում ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթից, այդ ընկերության ծառայությունները ՀՀ պետբյուջեի վրա կնստեն ամսական 50 000 դոլար: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հենց այդ կազմակերպությունն է ներկայացրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության շահերը 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տվյալների համաձայն՝ Mercury-ն տարիներ շարունակ ռազմավարական, քաղաքական և PR ծառայություններ է մատուցել Թուրքիային և մասնակցել այդ երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների «լվացման» փորձերին: 2020 թվականի փետրվարին կազմակերպությունը 1 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում թուրքական դեսպանության հետ, սակայն հոկտեմբերին՝ Արցախում թուրքական ագրեսիայի թեժ պահին, ANCA-ի և հայկական այլ կազմակերպությունների ճնշման տակ ստիպված է եղել չեղարկել դա։ Այդուհանդերձ ընդհուպ մինչև 2022 թվականի հունվար Mercury-ն շարունակել է ծառայություններ մատուցել Ամերիկա-թուրքական խորհրդին (ԱԹԽ) և Թուրք-ամերիկյան գործարար խորհրդին (TAIK):
Մեկնաբանելով Մակունցի ստորագրած համաձայնագիրը՝ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ «ամերիկյան բոլոր լոբբիստական ընկերություններից Փաշինյանն ընտրեց հենց այն, որի հաշվին բանկում թուրքական փողեր են, իսկ ձեռքերին՝ հայի արյուն»։ «Կոմերցիոն միջնորդները՝ մարդիկ, որոնք պատրաստ են փողի դիմաց սպասարկել նույնիսկ ցեղասպանություն իրականացրածներին, իրավունք չունեն խոսել հայերի՝ ցեղասպանությունը վերապրած պետության ժառանգների անունից»,- նշել է նա:
Որպես պայմանագրի նպատակներ նշվում են «կլիենտի շահերի առաջմղումը ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում, հայ-ամերիկյան տնտեսական, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական համագործակցության խթանումը, ինչպես նաև Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակության ու դերի ընդգծումը ՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկեր»:
Բայց արժե՞ արդյոք կասկածի տակ առնել այն, որ Փաշինյանի օկուպացիոն ռեժիմի համար տվյալ հարցում էլ գլխավորը բնավ Հայաստանի շահերը չեն։ Ինչպես որ հիմքեր չկան կասկածելու, որ Վաշինգտոնում գործող բազմաթիվ նմանատիպ ընկերություններից հենց այս կազմակերպությունն է ընտրվել Mercury-ի վաղեմի գործընկեր Թուրքիայի խորհրդով։
Լիլիթ Մակունցն ամռանը ավարտում է իր պաշտոնավարումը ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում։ Իր «դիվանագիտական» գործունեության 5 տարիների ընթացքում նախկին ուսուցչուհին, որը կարևորագույն պաշտոնում նշանակվել է բացառապես փաշինյանական ընտանիքի հետ մտերմության պատճառով, աչքի չի ընկել որևէ ձեռքբերումներով ի նպաստ Հայաստանի, և դժվար էլ թե դա հանձնարարվել է նրան որպես գլխավոր նպատակ։ Իսկ փաստն այն է, որ նա «փառաբանվել» է առաջին հերթին բացարձակ դիլետանտիզմով և հայկական կազմակերպությունների հետ կապված բազմաթիվ սկանդալներով, ամեն կերպ նպաստելով համայնքի պառակտմանն ու հայկական լոբբիի թուլացմանը։
Թեպետ, ո՛չ, այս տիկնոջ հաշվին մեկ ձեռքբերում այնուամենայնիվ կա. 2025թ. հունվարի 15-ին ստորագրված համաձայնագիրը ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև «ռազմավարական գործընկերության մասին»: Այդ փաստաթուղթը, որը Բայդենի հեռացող աշխատակազմի հետ կնքվեց Սպիտակ տանը դեմոկրատների ներկայության բառացիորեն վերջին օրերին, ՔՊ-ի ռեժիմի կողմից մատուցվեց իբրև «պատմական», իսկ նախկին պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, թե «ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Որևէ մեկն այսօր, ընդամենը 4 ամիս անց, հիշո՞ւմ է այդ համաձայնագրի մասին: Որև մեկը կարո՞ղ է գոնե մեկ փաստարկ նշել հօգուտ նրա, թե այդ թղթի կտորը ինչ-որ բան նշանակում է Թրամփի աշխատակազմի համար, կամ ներկայացնել գոնե մեկ փաստ, որը կվկայի «ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն ուժեղացնելու» ամերիկացիների մտադրության մասին։ Օրինակ, ԱՄՆ դեսպանը գոնե մեկ անգամ ծպտուն հանե՞լ է Ադրբեջանի կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ամենօրյա գնդակոծությունների խորապատկերին։
«Պատմական» համաձայնագրի ստորագրումից 4 ամիս անց Նիկոլն իր դասատուի միջոցով պայմանագիր է կնքում Թուրքիայի հետ սերտ համագործակցող կազմակերպության հետ, իբր «Հայաստանի շահերն առաջ մղելու» և որպես «Հարավային Կովկասում ԱՄՆ կարևոր գործընկերոջ» ՀՀ նշանակալիությունն ընդգծելու համար։ Իսկապե՞ս։ Միգուցե Փաշինյանին և Մակունցին Mercury-ի հետ համագործակցությունը պետք է բոլորովին ա՞յլ նպատակների համար, օրինակ՝ մեկ տարի հետո կայանալիք ընտրությունների համատեքստում։
Մայիսի 2-ին OC Media կայքում, որը սերտորեն կապված է Բաց հասարակության ինստիտուտի (Սորոսի հիմնադրամի) հետ, հայտնվեց «Հայաստանը վարձել է ԱՄՆ լոբբիստական ընկերությանը, որը խզել է Թուրքիայի հետ կապերը ճնշման ներքո» վերտառությամբ հոդված։
Բացի չոր տեղեկատվությունից՝ այնտեղ ասված էր հետևյալը. «Թեև հայտում չի նշվում ներքաղաքական խորհրդատվությունը, համաձայնագրում նշված է, որ Mercury Public Affairs-ը «հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի ռազմավարական ծառայություններ» է տրամադրելու Հայաստանի կառավարությանը։ Հայաստանը պատրաստվում է 2026 թվականին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, շատ «թեժ» են լինելու, թեև հստակ ամսաթիվ դեռ չի հայտարարվել»:
Ահա և կնքված պայմանագրի սկուտեղի վրա ներկայացված իրական նպատակը։ Նիկոլին հույժ անհրաժեշտ է լոբբինգավորել բնավ ոչ Հայաստանի շահերն ԱՄՆ-ում, այլ ապահովել սեփական վերարտադրումն ընտրություններում։ Ինչպես նաև նախընտրական խորապատկերին որպես ծանրակշիռ բոնուս ստանալ գոնե ինչ-որ տեսանելի արդյունք Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ Իսկ թուրք դրածոների ապազգային ռեժիմի պահպանման այդ նեղ կուսակցական ու նեղ շահադիտական նպատակների համար պետք է վճարեն հայ հարկատուները։
Հիմա հասկանալի է, թե ինչու է Վաշինգտոնի բազմաթիվ լոբբիստական կազմակերպություններից ընտրվել հենց այն, որը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:50
20 мая появилось сообщение о том, что Совет общественного вещателя (СОВ) применил дисциплинарное взыскание в отношении исполнительного директора Общественного радио Армении (ОРА) Армена Колояна. Причина - в очевидных нарушениях в процессе закупки в сентябре 2024 года. «Выявлено, что процедура закупки была организована без включения ее предмета в план закупок и опубликования информации в бюллетене», говорится в сообщении.
-
2025-05-19 09:27
«Предпринимаются шаги по нормализации отношений между Азербайджаном и Арменией», - заявил вчера помощник Алиева Хикмет Гаджиев. О каких таких «шагах» идет речь, он не уточнил, но заверил, что, дескать, «в регионе создались очень благоприятные условия для мира». Подобные самодовольные заявления из Баку, как правило, свидетельствуют об одном: Пашинян уже выполнил или обещал выполнить новые требования Азербайджана, о которых армянской общественности ничего не сообщается.
-
2025-05-15 09:18
На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.
-
2025-05-12 09:50
Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал 29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.