Մխչյանում երեխաներին կապկպել են և թմրանյո՞ւթ տվել․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը` արձագանքելով ԶԼՄ–ների հրապարակումներին։
Oragir news-ն ավելի վաղ գրել էր, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ)»,- նշեց Ավդալյանը։
Նրա խոսքով՝ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:
Ըստ Oragir news-ի` Մխչյանի բնակիչները պատմել են, որ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Բնակիչների խոսքով՝ դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.
-
2025-06-24 09:26
Премьер-министр Никол Пашинян призвал Католикоса всех армян Гарегина II как можно скорее отказаться от титула и покинуть патриаршие покои. Вновь повторив обвинения в адрес Католикоса и назвав его мирским именем Ктрич Нерсисян, Пашинян также призвал последователей Армянской Апостольской церкви и духовенство потребовать отставки Католикоса.
-
2025-06-24 09:24
Руководство ереванского торгового центра "Далма Гарден Молл" (Dalma Garden Mall) выразило поддержку арестованному предпринимателю Самвелу Карапетяну — основателю комплекса.
-
2025-06-24 09:22
Совет по защите прав арцахцев заявил о новом этапе борьбы и анонсировал проведение «большого митинга» в Ереване. Митинг намечен на 12 июля в 18:00 на Площади Свободы в центре Еревана. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении.