Անկախ անուն-ազգանունից, եթե անձը կոռուպցիայի մեջ է, կպատժվի. ՔՊ-ականը` Գասպարյանի մասին
ՀՀ–ում անկախ քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` արձագանքելով Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասին լրագրողի հարցին։
Ինչպես հայտնել ենք, մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել՝ իրեն ընտանիքին ու երեխայի դաստիարակությանը նվիրելու համար։
Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել նրա հրաժարականը` նշելով, որ Գասպարյանն արդեն իսկ հրապարակային բացատրել է և հավելյալ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։
«Գլոբալ կոնտեքստում կարող եմ ասել, որ անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչական գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,– նշեց նա։
Լրագրողի հարցին` ՔՊ վարչության նիստերի ժամանակ քննարկվե՞լ են արդյոք Գասպարյանի հետ կապված պատմությունները, կամ նա բացատրություն ներկայացրե՞լ է, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.
«Այո՛, չկա որևէ թեմա, որը անգամ 0.1 տոկոսով կապ ունենա հատկապես կոռուպցիոն կամ հովանավորչական ինչ–որ թեմայի հետ` թեկուզ մամուլում գրված կամ մարդկանց կողմից հայտարարություններում ասված, այդ բոլորը` կախված իրենց լրջությունից ու հիմնավորվածությունից, քննարկվում են ու չեն կարող չքննարկվել, ու քննարկվում են բավականին սուր ձևով»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.
-
2025-06-24 09:26
Премьер-министр Никол Пашинян призвал Католикоса всех армян Гарегина II как можно скорее отказаться от титула и покинуть патриаршие покои. Вновь повторив обвинения в адрес Католикоса и назвав его мирским именем Ктрич Нерсисян, Пашинян также призвал последователей Армянской Апостольской церкви и духовенство потребовать отставки Католикоса.
-
2025-06-24 09:24
Руководство ереванского торгового центра "Далма Гарден Молл" (Dalma Garden Mall) выразило поддержку арестованному предпринимателю Самвелу Карапетяну — основателю комплекса.
-
2025-06-24 09:22
Совет по защите прав арцахцев заявил о новом этапе борьбы и анонсировал проведение «большого митинга» в Ереване. Митинг намечен на 12 июля в 18:00 на Площади Свободы в центре Еревана. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении.