Սեյրան Օհանյան․ Իշխանությունը քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ է հրահրում
Այսօր ականատես ենք դառնում վտանգավոր մի երևույթի` ՀՀ գործող իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական ու քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար` նսեմացնել այն ամենը, ինչ արվել է այս պետության ստեղծման և հզորացման համար` մինչև իրենց իշխանության գալը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս մարդիկ փորձում են արժեզրկել ու վարկաբեկել բոլոր այն մարդկանց, որոնք զրոյից, քարը քարի վրա դնելով, մետր առ մետր առաջ գնալով աստիճանաբար կայացրել են անկախ Հայաստանն ու Արցախը»,– ընդգծեց նա։
Օհանյանի խոսքով` իշխանությունների հիմնական թիրախներից մեկը նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքն են։
Ըստ նրա` ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է կարևոր, բովանդակային որևէ թեմա, իշխանությունները, պատշաճ պատասխանելու փոխարեն, բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շոու։
«Սկսում են գոռգոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակի համար` խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի։ Այդ թատրոնի իմաստը մեկն է` ժողովրդին հիասթափեցնել պետությունից, պաշտոնյաներից, քաղաքական գործընթացներից, ըստ էության` մոլորեցնել իրականությունից»,– վստահեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Օհանյանը կարծում է, որ ն այն կարծիքին է, որ գործող իշխանությունների ամենախորքային ու իրական վախն այն է, որ նրանցից շատերն արդեն իսկ գիտակցել են, իրավական և բարոյաքաղաքական պատասխանատվությունն է, որ անխուսափելիորեն սպասում է նրանց մոտ ապագայում։
Հիշեցնենք` մարտի 26-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին նախագահներն իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթում են իր վզին։ Նա վստահեցրեց` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային բովանդակությունից չի եղել որևէ գործողություն, որ հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Նա հերթական անգամ Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրավիրեց բանավեճի ու ագրեսիվ տոնով «պատերով կտամ», «ոտի տակ կտամ» և «ըտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանեն» արտահայտություններն արեց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.