Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ԱԿՏԻՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼ, ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ
Հայաստանը թևակոխել է բավական ակտիվ նախընտրական փուլ, և քաղաքական զոհաբերություններն անխուսափելի են. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա համոզմամբ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությունն այդ համատեքստում է։
«Եթե արտահերթ ընտրությունների համար զարգացումներ էլ չլինեն, հաջորդ ընտրությունները շատ մոտ են և, բնականաբար, իշխանության համար կարևոր է ինչ-որ գործողություններ անել՝ հանրության շրջանում տպավորություն ստեղծելու համար, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքար, թիմը մաքրել, և այլ նախընտրական տեղեկատվաքարոզչական էֆեկտի ձգտող գործողություններ։ Կարծում եմ՝ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականն այս շարքից է»,-ասաց նա։
Բադալյանի խոսքով՝ ընտրության գնացող Նիկոլ Փաշինյանի կողմից անկասկած ականատես ենք լինելու այսպիսի քայլերի՝ հաշվի առնելով ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ կապված կոռուպցիոն դեպքերի մասին հրապարակումները, որոնք առանց այդ էլ ոչ բարձր վարկանիշին էլ ավելի են հարվածում․ «Նիկոլ Փաշինյանը պետք է այսպիսի միջոցներով ազատվի որոշ թիմակիցներից՝ ինչ-որ տպավորւթյուն ստեղծելու համար»։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքերը կփորձեն օգտագործել արդեն կառավարող ուժի ներսում եղած տարբեր թիմեր և խմբեր՝ իրենց ներիշխանական դիրքերն ամրպնդելու համար։
«Ի՞նչ է նշանակում ընտրության գնալ որպես իշխանություն․ նշանակում է նվազագույնը պայքար ցուցաբերել ցուցակներում սեփական համակիրների և հավատարիմ մարդկանց տեղերի համար։ Այսինքն՝ բացի այն, որ իշխանությունը պայքարում է իր վերարտադրության համար, նաև ներիշխանական ազդեցության պայքար է գնում, և այն խումբը, որ Դիանան Գասպարյանը ներկայացնում է, կարծես թե առաձին այս մասով պարտվել կամ զիջել է»,-ասաց նա։
Ըստ այդմ, Հակոբ Բադալյանի համոզմամբ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ պաշտոնից հրաժարվելու որոշումը բոլորիվն էլ իրենը չէր. «Իհարկե, միանշանակ չես կարող ասել՝ արդյո՞ք ինքն ուզում էր հրաժարական տալ և գնալ, այսպես ասած, վայելելու իր բարեկցույթունը։ Ընդհանրապես իշխանություն երևույթը դիտարկելով՝ այդպես կամավոր հրաժարականներ շատ հազվադեպ են լինում, բոլորն էլ ուզում են մնալ, շարունակել, որովհետև իշխանության մնալը նաև անվտանգության որոշակի երաշխիք է՝ իրավական հարցադրումներից, և այլն»։
Հարիցն, թե պաշտոնից ազատվելուց զատ՝ իրավական գործընթացներ կլինե՞ն՝ քաղաքագետը պատասխանեց. «Կլինի թե՛ մեկը, թե՛ մյուսը, միայն պաշտոնանկությունները բավարար չեն լինի հանրային տպավորություն ստանալու համար, իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ նաև իրավական գործընթացները բավարար կլինեն, բայց այդուհանդերձ կարծում եմ՝ նաև կլինեն իրավական գործընթացներ»։
Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս դատախազն այդ մասով ակնարկել էր, որ օրինակ՝ հայտնի ԱՆԻՖ-ի աղմկոտ պատմություններով առաջիկայում կարող են լինել քրեական գործեր։ «Իսկ ԱՆԻՖ-ի պատմությունն առնչվում է պաշտոնյաների հետ։ Գիտենք նաև, որ կառույցի հետ անմիջական առնչություն է ունեցել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ առաջին փոխվարչապետ էր։ Սա չի նշանակում, որ իրավական պրոցեսն անպայման կհասնի Ավինյանին, բայց պատկերացնում ենք, թե ինչպիսի մեծ պոտենցիալ ունի իրավական առումով տեղեկաքարոզչական էֆեկտ ստանալու կամ առնվազն դա ստանալ փորձելու համար»,-նշեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.