Մերձավանի և Մխչյանի դպրոցները մշտադիտարկման ներքո կլինեն. նախարարը հանձնարարական է տվել
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցները կլինեն հատուկ մշտադիտարկման ներքո։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանն այցելել է նշված դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ դպրոցների աշխատակազմերի հետ հանդիպելու համար:
«Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել ոչ միայն խնդիրների կարգավորման, այլև առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։
«Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով»,– ընդգծել է գերատեսչությունը։
Հիշեցնենք` այս երկու դպրոցները վերջին օրերին հայտնվել են բոլորի ուշադրության կենտրոնում։ Մի դեպքում սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածվեցին Մերձավանի դպրոցին վերաբերող տեսանյութեր, որոնցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։ ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ ուսուցչուհու նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել, որոշվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատել և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու։
Մեկ օր անց ԶԼՄ-ներում մեկ այլ աղմկահարույց լուր տարածվեց, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 15:03
Адвокатская команда бизнесмена, владельца группы компаний «Ташир» и мецената Самвела Карапетяна опубликовала четвертую часть его послания, в которой он оценил разрушительные действия нынешнего режима Армении в отношениях с Диаспорой.
-
2025-06-23 14:59
То, что происходит в Армении, причиняет боль и негативно отражается на наших соотечественниках, проживающих в Диаспоре. Об этом в интервью Alpha News заявил предстоятель епархии ААЦ в Великобритании епископ Оваким Манукян, комментируя арест бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-23 14:58
Неспровоцированная агрессия в отношении Ирана не имеет никаких оправданий. Об этом заявил президент России Владимир Путин на встрече с главой иранского МИД Аббасом Аракчи в Москве.
-
2025-06-23 14:00
Федеральная служба безопасности Российской Федерации сообщила, что пресечена деятельность группы лиц, осуществлявшей на системной основе хищения с целью последующего незаконного сбыта и контрабанды на территорию Республики Армения высококачественного алмазного сырья из АК «АЛРОСА».