ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում ընդունել են Թուրքիայում հույների ցեղասպանության մասին բանաձևը
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է 1913-1923 թվականներին Օսմանյան և Քեմալական Թուրքիայում Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթղթի նախաձեռնողը եղել է նահանգի սենատոր Լեոնիդաս Ռապտակիսը՝ հունական համայնքի ներկայացուցիչը։
Բանաձևի համաձայն՝ մայիսի 19 - ը պաշտոնապես հայտարարվում է պետական մակարդակով հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«Այս բանաձևը հարգանքի տուրք է ոչ միայն զոհվածների, այլև նրանց ժառանգների հիշատակին, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել Ռոդ Այլենդի մշակույթի և պատմության մեջ։ Մենք իրավունք չունենք մոռանալ այն տարիների սարսափները, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն», - հայտարարել է Ռապտակիսը փաստաթուղթը ներկայացնելիս։
Բանաձևն ընդունվել է միաձայն՝ ներառյալ հայազգի սենատոր Դավիթ Տիկոյանի ձայնը:
Հիշեցնենք, որ Պոնտեում (ներկայիս Թուրքիայի սևծովյան ափին գտնվող տարածաշրջան) և Փոքր Ասիայի այլ մասերում տեղի ունեցած զանգվածային սպանությունների և տեղահանությունների հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր հույներ: 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը՝ համերաշխություն հայտնելով տուժած ժողովուրդներին:
Մայիսի 19- ի օրվան ընդառաջ հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ավստրալիայի հունական համայնքներում՝ Հունաստանի սահմաններից դուրս ամենամեծ գաղթօջախներից մեկում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.