ՄԱԿ-ը ողջունում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը
ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը։ Այս մասին TASS-ի թղթակցի հարցին ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ «նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև բանակցությունները ողջունելի են»։ Համաշխարհային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչը նմանապես ողջունել է նաև ամերիկացի առաջնորդի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները։
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած ջանք, որը կարող է հանգեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։
Պուտինը և Թրամփը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը, ըստ Ռուսաստանի առաջնորդի, տևել է ավելի քան երկու ժամ։ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի առաջնորդի հետ զրույցը և այն անվանել կառուցողական։
Mamul.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.