Последние новости

Ֆրանսիան հասարակական գործիչ Գրիգորի Մելքոնյանցին անհապաղ ազատ արձակելու կոչ է արել Ռուսաստանին

Ֆրանսիան խստորեն դատապարտում է «ГОЛОС» ոչ կառավարական ընտրությունների դիտորդական կազմակերպության համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ ռուսաստանցի դատավորի կայացված հինգ տարվա ազատազրկման դատավճիռը, ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Դատավճիռը Ռուսաստանում ընտրությունների ցանկացած անկախ մոնիթորինգ արգելելու՝ ՌԴ իշխանությունների ցանկության հերթական ապացույց է:

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ