ՓԱՍՏԱԲԱՆ․ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԻ ՀԱՄԱՐ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ՝ ՈՒՂՂԱԹԻՌ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է իշխանությունների կողմից ներկայացված թալանի վերադարձի մի օրինակ, ըստ որի, գյուղապետը մեղադրվում է նրա համար, որ անասնաբույժը չի լրացրել «տաբելը», այսինքն՝ ժամը 9-ից 6-ը չի եղել աշխատավայրում, փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր կինը մասնավոր ծրագրի համար պետական ուղղաթիռով են շրջում։
Ըստ գյուղապետի փաստաբան Արսեն Բաբայանի՝ նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, պահանջում են փոխհատուցել մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար դրամ՝ պետությանը վնաս տալու համար։
Բաբայանը մանրամասնում է, որ անասնաբույժի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նա պետք է այցելի գյուղացիների գոմեր, տեսնի, հետազոտի անասուններին։
«Գյուղում չի գտնվել գեթ մեկ մարդ, որը կդժգոհեր անասնաբույժի աշխատանքից։ Վկայությունները ցույց են տալիս, որ այդ համայնքում անասնապահությունն աճ է գրանցել, կենդանիների հիվանդության դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Այս մարդն ամբողջությամբ իրականացրել է իր գործառույթները։ Հակակոռուպցիոն կոմիտեի պատկերացմամբ, անասնաբույժի աշխատանքը գրասենյակային է»,-մանրամասնեց նա։
Այս ամենին զուգահեռ, փաստաբանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում կնոջ հետ պետական ուղղաթիռով մեկնել է Տաթև։
«Այս ծրագիրը վարչապետի տիկնոջ նախաձեռնությունն է, այսինքն՝ ծրագիրը մասնավոր, հասարակական գործունեությամբ պայմանավորված ծրագիր է, որը կարող է յուրաքանչյուր մարդ իրականացնել, դրանց հետ կապված պետական մասնակցություն չկա։ Բայց օգտագործվել է պետական ուղղաթիռը, վառելիքը, անձնակազմը և այլն, և այլն։ Հիմա դուք հաշվարկեք»,-ասաց Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.