Միրզոյան․ ՀՀ-ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից
Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,– ասել է Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը նշել է ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրումը, ինչպես նաև նշանակալից է համարել ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։
«Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»,– հայտարարել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը` նշելով, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն ձգտում են Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։
«Մինչդեռ դեռևս պարզ չէ` արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել»,– նշել է ԱԳ նախարարը։
Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին՝ ակնկալելով, որ նրանք հետևողականորեն կընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 15:01
Азербайджанский «демократ» на конференции БДИПЧ ОБСЕ угрожал Армении. Об этом сообщает фонд «Гегард».
-
2025-06-04 14:59
В Грузии с 1 июля закрывается информационный центр НАТО и ЕС.
-
2025-06-04 14:57
Спецпредставитель президента США по Украине Кит Келлог выразил уверенность, что новые санкции США против России готовы. Как передает Арменпресс, об этом сообщил Fox News.
-
2025-06-04 14:55
В Национальном собрании продолжается обсуждение годового отчёта о выполнении государственного бюджета за 2024 год. Министр финансов Ваагн Ованнисян представил подробный доклад, в котором осветил основные макроэкономические показатели, структуру формирования доходов, направления налоговой и таможенной политики, а также данные по расходам и дефициту.