Последние новости

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՏՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐԱՔԱՇՆԵՐԻ ՇՈՒՐՋ…

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը չբացառեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կմասնակցի ՀՀԿ-ի հետ դաշինքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: ԶԼՄ-ներն այս օրերին գրում են ՀԱԿ-ի բանակցությունների մասին նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ, որը, ինչպես հայտնի է, սերտ կապեր է պահպանում ՀՀԿ-ի հետ: Վերջին ամիսներին մենք բազմիցս մեջբերել ենք ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հրապարակային ելույթները՝ մատնանշելով կարգավորման հարցում նրա դիրքորոշման նմանությունը իրական ընդդիմության դիրքորոշմանը: ՀԱԿ-ի ներկայիս ակտիվացումը շատերը կապեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ավելի ճիշտ՝ նախընտրական դաշինքների ձևավորման հետ։

ԹԱԹՈՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐ։ Լոկ ենթադրել կարելի է, թե ում հետ ընտրությունների կգնա նախկին օմբուդսմենը։ ՀՀԿ-ականների հետ մեկտեղ հիշատակվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, թեև ակնհայտ է, որ այդ հիշատակումները նպատակ ունեն լրատվական դաշտում շոշափել ֆավորիտների տրամադրությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և երկրորդ նախագահի թիմի, որտեղ, ինչպես հայտնի է, վերջին շրջանում գերակշռում է ՀՅԴ-ի ձայնը: Բանակցությունները պտտվում են քաղաքական ծանրաքաշների շուրջ, ընդ որում ընդդիմադիր ուժերի և շարժումների առաջնորդները ելնում են ՀՀԿ-ի այն դիրքորոշումից, որ ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ միայնակ ազատել երկիրն իշխող ռեժիմից։

Միջկուսակցական բանակցություններին մասնակցում են նաև Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանքը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանցից ոչ մեկը, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետի կուսակցությունը, չի կարող միայնակ հաղթահարել անցողիկ շեմը։ Ռեժիմի հեռուստաալիքներում ակտիվորեն քննարկվում է իրական ընդդիմության՝ ի դեմս երկրորդ և երրորդ նախագահների թիմերի, խաղադրույքը Գյումրիի սցենարի վրա, ինչը ենթադրում է առանձին մասնակցություն ընտրություններին և միավորում նոր պատգամավորական կորպուսի ներսում՝ խորհրդարանական կայուն մեծամասնություն ստեղծելու համար։ Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերության եթերում այս սխեման ամենայն մանրամասնությամբ նկարագրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նախքան 2021 թվականի արտահերթ ընտրությունները, հիշեցնեմ, մենք հրապարակել էինք հատուկ ընտրությունների համար ձևավորած նոր կուսակցությունների ցուցակը։ Այն բաղկացած էր ավելի քան 10 անուններից, նոր ուժերը 4 տարվա ընթացքում ոչ մի կերպ չդրսևորեցին իրենց։ Այս օրերին, սակայն, նրանցից ոմանք ակտիվացել են համատեղ ընտրությունների գնալու համար «անցողիկ» գործընկերների որոնումներում։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանը դեռևս չի կողմնորոշվել մասնակցության հարցում, սակայն չի բացառվում, որ նրա ԲՀԿ-ն 2026-ին առաջադրվի Ռուսաստանի հետ համագործակցությանն ուղղված դաշինքի կազմում։ Այդ հեռանկարի մասին կարելի է դատել վերջին օրերին ՔՊ-ի ճամբարից «նախկին օլիգարխների» վրա անհասցե հարձակումներից (ռեժիմի քարոզչամեքենան ևս առայժմ անուններ չի տալիս), որոնք մտադիր են Կրեմլի պատվերով մասնակցել նախընտրական մրցավազքին, որպեսզի 9-րդ գումարման խորհրդարանում ապահովեն հայ-ռուսական կապերի վերականգնմանն ու ամրապնդմանը միտված ուժերի առավելությունը։

Երիտասարդ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի «Շնորհապետություն» անվանումով կուսակցությունը մեկ հարկի տակ է հավաքել «իրական Հայաստանի» նվիրյալ երիտասարդ կարիերիստներին։ Այդ կուսակցությունն արդեն անվանում են ՔՊ-ի երիտասարդական թև, թեև այն քողարկում է իր իրական նպատակը Փաշինյանի վարած քաղաքականության սուր քննադատությամբ։ Հենց դրանում է խաբեությունը։ «Շնորհապետության» առաջնորդը կրկնում է իրական ընդդիմության առանցքային թեզերը՝ ընդ որում չպահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Սիմոնյանը քննադատում է Փաշինյանին այն բանի համար, որ նա ու իր կուսակցությունը անկարող են լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։

«Մենք ալտերնատիվ ենք, ժողովրդին տալիս ենք այլընտրանքի հնարավորություն»,- հայտարարեց Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ կուսակցությունը գործարքի չի գնա նախկին և ներկա իշխանությունների հետ։ Միայն առողջ ուժերի: Սիմոնյանն ասաց, որ հասարակությունը ցանկանում է նոր ուժեր տեսնել հանրային տիրույթում: Կարճ ասած, խոսքը անհայտ խաղաքարի մասին է, որի հետևից ցցված են Փաշինյանի ականջները։ Եթե Սիմոնյանի կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, ապա անպայման կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, որպեսզի Փաշինյանը կարողանա վերադառնալ վարչապետի պաշտոնին։ Բոլոր կանխատեսումներով՝ նոր կազմով ՔՊ-ն չի կարողանա առանց կողմնակի օգնության վարչապետ նշանակել

Երվանդ Թարվերդյանի կուսակցությունը, որը շտապեց հայտարարել, թե ինքը «ամբողջ քաղաքական դաշտից 2 քայլ առաջ է», և էլի մեկ տասնյակ նոր ստեղծված ուժեր, ինչպես նաև «Ժողովրդավարական ուժերի հարթակի» գաճաճ կուսակցությունները, ոչ մի հնարավորություն չունեն միայնակ անցնելու հաջորդ խորհրդարան: «Ժողովրդավարական ուժերի հարթակն» արդեն ձախողվել է Գյումրիի ընտրություններում, որտեղ ավագանու թեկնածու էր առաջադրվել «Եվրոպական դաշինք» ցուցանակի տակ, կձախողվի նաև 2026թ. խորհրդարանական ընտրություններում: «Հարթակի» կուսակցություններից ոչ մեկն ի վիճակի չէ հաղթահարել անցողիկ շեմը. ո՛չ միայնակ, ո՛չ դաշինքի կազմում:

Միջկուսակցական բանակցությունները բացահայտեցին իրական վիճակը, այն է՝ նոր կուսակցությունները (ավելի ճիշտ՝ դրանց առաջնորդները) ընտրությունների արդյունքներով կարող են խորհրդարան մտնել կա՛մ ՔՊ-ի ցուցակով, կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ ԲՀԿ-ի, կամ էլ երկրորդ նախագահի թիմով։ ՔՊ-ն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի շուրթերով արդեն հայտարարել է, որ առաջադրվելու է միայնակ, այսինքն՝ դաշինքից դուրս։ Այս դեպքում Փաշինյանի առջև կարող են որոշակի դժվարություններ ծառանալ. դժվար թե ՔՊ վարչությունը կողմ լինի ՔՊ նախընտրական ցուցակի անցողիկ հորիզոնականում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ։ նախկին վարչապետ Արամ Զավենիչի ազգանունին, իսկ «հարթակի» մյուս կուսակցությունների առաջնորդների մասին խոսելն անգամ անիմաստ է

ՀՀԿ-ն ու երկրորդ նախագահի թիմը, ընդհակառակը, մի շարք կանխատեսումներով՝ ընտրությունների կգնան այլ ուժերի հետ դաշինքով։ Նույնն է ասվում նաև ԲՀԿ-ի պարագայում, թեև Ծառուկյանն ինքը կարող է հաջողությամբ միանալ ուժեղ բևեռներից մեկին, քանզի նրա կուսակցությունը ներկայումս գտնվում է քանդված վիճակում, իսկ ողջ երկրում դրա կառույցների վերականգնման համար շատ ժամանակ և միջոցներ կպահանջվեն։ Այն պայմաններում, երբ Փաշինյանը որոշել է նրանից խլել գույքի և փողերի մեծ մասը, ներառյալ՝ Աբովյան տանող ճանապարհից ոչ հեռու գտնվող հայտնի առանձնատունը, դա անելը դժվար կլինի

Միջկուսակցական բանակցություններում ներգրավված են նաև ազդեցիկ հասարակական կազմակերպություններ, որոնց առաջնորդները մտադիր են առաջադրվել ընդդիմադիր դաշինքների ցուցակով: Մի խոսքով, բանակցությունները պտտվում են քաղաքական ծանրաքաշների շուրջ, որոնք էլ կորոշեն նախընտրական դաշտի դասավորությունը։ Ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն հապաղել պետք չէ։ Բանակցությունների ավարտից հետո կուսակցությունները ձեռնամուխ կլինեն նախընտրական համագումարների անցկացմանը, այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե ով ում հետ է պայքարի մեջ մտնելու մանդատների համար: Կարելի է ենթադրել, որ համագումարները տեղի կունենան արդեն աշնանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ