ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՆՐԱ ԾԱՌԱՅԱՆԻՆ Է. ՔՈԼՈՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է «ՆՈՆ ՍՏՈՊ ՍԿԱՆԴԱԼ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Մայիսի 20-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ: Պատճառը 2024 թվականի սեպտեմբերին գնումների ընթացքում արձանագրված ակնհայտ խախտումներն են։ «Պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Խորհուրդը համարել է, որ նշյալ անձի նկատմամբ պետք է կիրառել տույժ, սակայն հետո որոշել է սահմանափակվել նկատողությամբ՝ հաշվի առնելով, որ «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի»։
ՀՀԽ-ի այդպիսի ներողամտությունը միանգամայն բացատրելի է։ Չէ որ հենց այդ կառույցն է անցած տարվա հուլիսին ընտրել Քոլոյանին ՀՀՌ-ի ղեկավար, չնայած ընտրություններից առաջ բռնկված սկանդալին և ակնհայտ իրավախախտումներին։ Բավական է նշել, որ այդչափ պատասխանատու պաշտոնում ընտրվել է, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի քաղաքացին, որը մինչ այդ մոտ 30 տարի ապրել է Պրահայում՝ աշխատելով «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակում:
Իսկ ինչ վերաբերում է տվյալ սուբյեկտի նկատմամբ տույժերի բացակայությանը, ապա դա առավել քան փոխհատուցվում է բազմաթիվ սկանդալներով, որոնցով Քոլոյանը «պարուրվել» է Հայաստանի ռազմավարական օբյեկտ համարվող կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում իր գործունեության ընդամենը 9 ամիսների ընթացքում։
Առաջին սկանդալը բռնկվեց դեռևս 2024-ի փետրվարին և կապված էր ՀՀՌ-ի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի պաշտոնանկության հետ, որը «համարձակվել» էր քննադատել Փաշինյանին։ «Ժողովրդավարության բաստիոնում» նման հանդգնությունը չի ներվում։ Ինքը՝ նախկին տնօրենը, հայտարարեց, որ իր պաշտոնանկությունը վարչաիրավական հնարքների արդյունք է, և ավելի ուշ դիմեց դատարան:
Այնուհետ հայտարարվեց մրցույթ՝ ՀՀՌ-ի տնօրենի պաշտոնի համար, որը նույնպես ուղեկցվեց ԶԼՄ-ներում հոդվածներով՝ ՀՀԽ-ի անդամների ծախվածության և իշխանությունների կողմից այդ պաշտոնում իրենց թեկնածուին՝ «Ազատություն-Ազատ Եվրոպա» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանին առաջադրելու մասին։
Հուլիսի 29-ին Խորհուրդը քվեարկության արդյունքում տնօրեն ընտրեց 67-ամյա Քոլոյանին: Գարեգին Խումարյանը հայտարարեց, որ ի տարբերություն վերջին 15 տարիներին ընդունված կարգի, քվեարկությանը չեն մասնակցել անկախ փորձագետները, իսկ բուն ընտրությունները իմիտացիա էին, քանի որ արդյունքները կանխորոշված էին:
Երկրորդ սկանդալը, որն արդեն ամենաուղղակի կերպով կապված էր Քոլոյանի հետ, ճայթեց սեպտեմբերի 19-ին։ Հենց Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի, Արցախի բռնազավթման և Հայրենիքից 120 հազար հայերի ողբերգական ելքի առաջին տարելիցի օրը սույն պարոնը որոշեց «Ռադիոլուրի» սենյակում փակցնել Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ՝ համապատասխան մակագրություններով:
Ճիշտ է, արդեն հաջորդ օրը ռադիոտան աշխատակիցները հանեցին «Բաքվի ժամանակը»՝ փոխարենը ժամացույցի տակ փակցնելով «Ստեփանակերտ» ցուցանակ, իսկ մի քանի օր անց Քոլոյանը, հասկանալով, որ չափն անցել է (ավելի շուտ՝ վերևից ստացած կարգադրությամբ), հրահանգեց հեռացնել բոլոր ժամացույցները՝ թողնելով միայն Երևանի ժամանակը։
Եվս մեկ ամիս անց գործադիր տնօրենը հայտարարեց Հանրային ռադիոյում սպասվող զանգվածային կրճատումների մասին, իբր անբավարար ֆինանսավորման պատճառով։ ԶԼՄ-ները նշում էին, որ նախկին տնօրենի օրոք նման խնդիրներ չեն առաջացել, և որ աշխատավարձերի բարձրացման բարետես պատրվակով նա մտադիր է իշխանությունների պատվերով աշխատանքից ազատել անցանկալի աշխատակիցներին. նրանց, ովքեր համամիտ չեն Նիկոլի քաղաքականությանը։ Դե, հո իզո՞ւր չեն ԱՄՆ քաղաքացուն քարշ տվել բերել Պրահայից ու բարձր պաշտոնի նշանակել Հայաստանում։
Հետո՝ ավելին. արդեն հունվարին մամուլում նոր տեղեկություններ հայտնվեցին ՀՀՌ-ում հաստատվող «բարոյական» և մասնագիտական նոր կանոնների մասին։ Հաղորդվում էր, որ նորացված աշխատանքային պայմանագրերում հատուկ կետ է ներառվել, ըստ որի՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներն այլևս իրավունք չունեն իշխանության հասցեին քննադատական, վիրավորական գրառումներ կամ մեկնաբանություններ հրապարակել սոցցանցերում, այլապես կհեռացվեն աշխատանքից:
Փաստորեն, Հանրային անվանումը կրող և պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցում բացահայտ քաղաքական գրաքննություն և վերահսկողություն է հաստատվել է աշխատակիցների նկատմամբ, ընդ որում, ինչպես հետևում էր մամուլի հաղորդագրություններից, մարդկանց արգելվում է սեփական կարծիքն արտահայտել ոչ միայն մասնագիտական գործունեության մեջ, այլև սոցցանցերում։ Ահա այսպիսի բարքեր ու կանոններ է հաստատել «ժողովրդավարության բաստիոնում» «խոսքի ազատության համաշխարհային խորհրդանիշ»-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակիցը…
Փետրվարի 11-ին ՀՀՌ-ի շենքի դիմացի տարածքից անհետացավ տարիներ շարունակ այնտեղ տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը: Որոշումը, բնականաբար, միանձնյա կայացրել է Բաքվի և Անկարայի ժամանակի երկրպագու Քոլոյանը։ Նա չէր էլ թաքցնում, որ դա արվել է իր ցուցումով, և լրագրողների բոլոր հարցերին ցինիկաբար պատասխանում էր այն ոգով, թե դա Հայաստանի Հանրային ռադիոյի տարածքն է, այլ ոչ թե Արցախի։
Հաջորդ աղմկալի սկանդալը բռնկվեց ապրիլի 1-ին և կապված էր արդեն Քոլոյանի կնոջ հետ։ Սույն տիկինը, որոշելով անմասն չմնալ նիկոլական քարոզչության նողկալի միտումից, սոցցանցում արեց զազրելի, արցախցիներին վիրավորող գրառում։ Ավելի ուշ, հասարակական կարծիքի ճնշման ներքո, նա ջնջեց գրառումը և նույնիսկ երեսպաշտորեն փորձեց արդարանալ: Իսկ այ ամուսինը ձեռքերը լվաց կողակցուհու գրառումից՝ հայտարարելով, թե ինքը, իբր, տեղյակ չէ, և որ իր կինը, «լինելով շատ ինքնուրույն անձնավորություն, կարող է գրի մի բան, որ մարդկանց դուրը չգա»։
Պետք է ենթադրել, որ, ըստ Քոլոյանի, «ինքնուրույն անձնավորություններին» թույլատրված է անցնել համընդհանուր ընդունված բարոյական սահմանները, եթե դա անհրաժեշտ է իշխանություններին դուր գալու համար։ Պետք է, չէ՞, արդարացնել Նիկոլի վստահությունը, որը բարձր ու պատասխանատու պաշտոնի է նշանակել այլ երկրի քաղաքացուն՝ շրջանցելով իրավական ու մասնագիտական բոլոր չափորոշիչները։
Իսկ հիմա, ահավասիկ, «ընտրություններից» ընդամենը 9 ամիս անց Հանրային հեռարձակողի խորհուրդը թեթևակի նախատում է իր դրածոյին, ըստ էության կոծկելով նրա անփութությունն ու գնումների սահմանված ընթացակարգի խախտումները։ Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ քրեական գործ են հարուցում սոցցանցում մեկնաբանության կամ քննադատական գրառման, Փաշինյանի վրա խնձոր նետելու, նրա կենակցուհու հասցեին «վիրավորական» գոչյունի, Երևանի կենտրոնում հայ ժողովրդին հրապարակավ վիրավորող թուրքերի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելու համար և այլն, և այդպես շարունակ…
Ինչպիսին որ իշխանությունն է, այնպիսին էլ նրա ծառայանին է։ Եվ ապազգային իշխանության հիմնական քարոզչական գործիքների վերածված Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն կարող են գլխավորել միայն այսպիսի ճիվաղները, որոնք բոլոր բարոյական ու ազգային սկզբունքներն ու շահերը մոռանալու և դավաճանելու երկարամյա նախապատրաստություն ու հմտացում են անցել օտարերկրյա քարոզչական ռեսուրսներում։
Այո, ազգային աղետի գլխավոր մեղավորները պետք է մշտապես լինեն ուշադրության կենտրոնում, նրանց պետք է ամեն օր ու ամեն ժամ հիշեցնել, թե ով են իրենք, ինչ են արել ու ինչ արժեն: Բայց նրանց ծառայող ոչնչություններն էլ պետք է անընդհատ զգան սոցիալական պարսավանքը, մերժումն ու զզվանքը։ Եվ իմանան, որ հատուցման ժամն անխուսափելի է, և Հայաստանի Հանրային ռադիոյի բակում էլ կրկին ծածանվելու է Արցախի դրոշը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:44
Политолог-кавказовед, преподаватель Российско-Армянского университета Карен Игитян сообщил вчера в соцсетях о том, что ему запретили въезд в Армению. «Возвращался в Ереван из Пятигорска, где участвовал в «Кавказском диалоге», говорил о радикализме, который Турция распространяет на Кавказе. По прибытии в Армению сотрудники Пограничных войск СНБ объявили, что въезд в страну мне запрещён», – написал он. И задался вопросом: «В чем причина запрета? В том, что выступал в защиту Армянской Апостольской Церкви в СМИ? Или говорил о радикализме, который распространяет Турция?»
-
2025-07-05 09:43
А без того, чтобы услышать голос всей страны, а не одного только Еревана, у оппозиции ничего не получится, считает наша собеседница – руководитель парижского Центра права и урегулирования конфликтов «Кавказ», известный французский общественно-политический деятель Хильда ЧОБОЯН.
-
2025-07-04 09:12
3 июля член фракции НС «Айастан» Лилит Галстян опубликовала заявление, которым констатировала кажущийся невероятным даже для гэдэшной своры факт. Депутаты николовской фракции, вместе с которыми она в составе делегации РА участвовала в заседании Парламентской ассамблее ОБСЕ, отказались поддержать предложение о включении в итоговую резолюцию пунктов, касающихся армянских пленных, а также защиты культурного наследия Арцаха. «Более того, оказалось, что представители от власти не только не присоединились к предложению, но и достигли взаимопонимания с азербайджанской делегацией», - заявила Галстян.
-
2025-06-30 09:35
«Я выразил солидарность Франции в ответ на попытки дестабилизировать демократию в Армении. Я также подтвердил нашу поддержку его смелых усилий по установлению мира с Азербайджаном и нормализации отношений с Турцией» - так прокомментировал вчера свой телефонный разговор с Пашиняном президент Франции Эмманюэль Макрон, для пущей убедительности написав пост на армянском языке. Эти слова вызвали возмущение в армянском обществе, а ряд политиков и экспертов назвали их поддержкой становлению авторитаризма в Армении и вмешательством во внутренние дела страны.