Последние новости

ՄԵՐԺՅԱԼ ՄԱՐԴԸ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում տոնակատարության ժամանակ իր տեղը չէր գտնում, ոչ միայն ակնհայտ էր, այլև սպասելի: Ոչ մի երկկողմ հանդիպում, առավել հաճախակի զրուցակիցը Ալեքսանդր Լուկաշենկոն էր, որի հանդեպ Փաշինյանը համակրանք հաստատ չի տածում

Հիշվող պահը, երբ Չինաստանի առաջնորդը ողջունում է Լուկաշենկոյին, իսկ ձեռքսեղմման համար տեղից ելած Փաշինյանին պարզապես չի նկատում։ Պատահականությո՞ւն է։ Գուցեև ոչ միտումնավոր: Պարզապես Փաշինյանը Չինաստանի առաջնորդի համար այնպիսի աննշան կերպար է, որ վերջինս իսկապես կարող էր ուշադրություն չդարձնել՝ կանգնել է նա բարևելու համար, թե չի կանգնել

ՄԻ ԽՈՍՔՈՎ, ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ՕՏԱՐ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԵՐՈՂ ԿԱԴՐԵՐԸ ԶԱՐՄԱՆՔ ՉԱՌԱՋԱՑՐԵՑԻՆ։ Զարմանալին այն էր, որ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում էլ Փաշինյանը կրկին օտարացած տեսք ուներ։ Չէ, իհարկե, Տիրանայում նրա հետ ավելի բարեհամբույր էին. և՛ երկկողմ հանդիպումներ, և՛ խրախուսիչ ժպիտներ, և ուսին թփթփոցներ

Բայց չես համեմատի նախկին ժամանակների հետ: Այն ժամանակների, երբ Նիկոլը բուռն, եթե չասենք կատաղի ծափահարությունների էր արժանանում՝ ելույթ ունենալով եվրոխորհրդարանականների առջև։ Ե՞րբ։ Արցախում էթնիկ զտումից անմիջապես հետո։ Այն ժամանակ Նիկոլն ընկալվում էր որպես հերոս, որը մեծ զոհաբերության է գնացել հանուն «եվրոպական արժեքների», հանուն Մոսկվայի դիրքերը հնարավորինս ոտնահարելու։

Այն ժամանակ Փաշինյանը նրանց համար հերոս էր, իսկ հիմա նրան նայում են ավելի շուտ որպես իր առաքելությունը կատարած մարդու, և տարրական պարկեշտությունը պահանջում է, որ նրան պետք է մի քիչ խղճալ այն կորստի համար, որ կրել է ինքը, իսկ ավելի ճիշտ՝ իր երկիրը, Եվրոպայի առջև «հերոսանալու» համար։

Հայտնի արտահայտություն է. «կաղ բադ»։ ԱՄՆ այն նախագահների մասին, որոնց լիազորությունները մոտենում են ավարտին։ Եվ չնայած նրանք դեռ տիրապետում են նախագահական իրավունքների ողջ հավաքածուին, քաղաքական բոմոնդում նրանց նկատմամբ վերաբերմունքն արդեն այլ է։

Մեր Սահմանադրությունը չի նախատեսում իշխանափոխության պարտավորություն։ Տեսականորեն Նիկոլը կարող է հավերժ իշխել, Սահմանադրությունը թույլ է տալիս։ Բայց Տիրանայի վերջին գագաթնաժողովում նրա նկատմամբ վերաբերմունքը շատ նման էր «կաղ բադի» հանդեպ վերաբերմունքին։

Ավելին, թվում է, թե Փաշինյանի ՝ որպես արդեն խփված խաղաքարտի նկատմամբ վերաբերմունքն այլևս բնավ միայն այն առաջնորդների շրջանում չէ, որոնք ներկա էին Մոսկվայի տոնական միջոցառումներին կամ Տիրանայի գագաթնաժողովին։ Կասկած կա, որ Փաշինյանին արդեն այդպես են վերաբերվում նաև կառավարությունում։ Դատելով այն հոգնած-կենտրոնացած դեմքերից, որոնցով կաբինետի անդամները լսում են Փաշինյանի անվերջանալի սենտենցիաները։ Այնտեղ նույնպես հասկանում են, որ շուտով իրենց տառապաքները կմոտենան ավարտին, և ժամանակն է մտածել նոր իշխանության օրոք սեփական հեռանկարների մասին։

Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած են հավատարիմ խմբակցությունն ու Աննա Հակոբյանը։ Բայց դա պարզ է. անձնական մեծ շահագրգռվածւթյունն է: Միայն թե ռեսուրսները հետզհետե նվազում են։ Ուստի գնալով ավելի հաճախ հարկ է լինում «հերոսի» օրինակով գլորվել փողոցային հայհոյանքի մակարդակի, եթե չասենք՝ խուլիգանական արարքների։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

  • ПОЗОРНЫЕ ДНИ: ГЛАВНОКОМАНДУЮЩИЙ НА МАРШЕ
    2025-07-09 10:12

    В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса. 

  • УК СОВСЕМ ЗАПЫЛИЛСЯ
    2025-07-08 11:02

    Главный блюститель общественной нравственности Никол Пашинян начал рабочую неделю с очередного выпада в адрес Католикоса и Кафедрального собора Армянской Апостольской Церкви. Теперь Пашинян решил заявить, что Католикос разделяет идеологию и планы архиепископов Баграта и Микаэла «совершить военный переворот, расстреливать людей под стенами, создать в стране хаос». По Пашиняну, Католикос разделяет «идеологию и планы» переворота и расстрела, поскольку считает арест архиепископов незаконным.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ