Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։ Բեմադրությունը կլինի Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը կլինի 15 մետր։
Ծրագիրը կսկսվի երեկոյան ժամը 21։00-ին, կավարտվի 23։00-ին և կլինի անվճար։ Յուրաքանչյուր մեղեդիի տևողությունը մինչև 4 րոպե է:
Բեմադրությունը կանցկացվի յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Շատրվանները վերակառուցելու, տեխնոլոգիապես համալրելու, տեխնիկապես հագեցնելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար ծախսվել է 330 մլն դրամ։ Աշխատանքները տևել են 7 ամիս: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել են Միքայել և Կարեն Վարդանյանները: Հերթական անակնկալը մեր բոլոր համաքաղաքացիների համար է, իսկ ծրագիրը վայելելու հնարավորությունը նաև Երևան այցելող հյուրերինն է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.