«ՔՊ»-Ն «ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ», ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ «ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ» ՀՐԱՀԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր` ժամը մեկ լայվ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառված, հետո հերքված լեգենդները։
Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների` ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են երկրորդ նախագահի և նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար` բոլորը նեգատիվ տոնայնության մեջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սև փիառն էլ է փիառ», և կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ:
Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է համակված և վրեժի ծարավ ունի: Ու որքան էլ հիասթափվի այս իշխանության քաղաքականությունից, ընտրության պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։
Ի դեպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտված՝ վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել և առաջիկա ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրավիլ» տեսարանների` Քոչարյանի թիմակիցների, հատկապես՝ որդու դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.