Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ՓԱՇԱԶԱԴԵԻ ՀԱՅԱՏՅԱՑ ԵԼՈՒՅԹԸ
Բա չիմացա՞ք։ Պարզվում է Ալիևի երեկվա ելույթից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակը ավագանու նիստ է հրավիրել, որին մասնակցել են Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ավագանու անդամներ, կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ և պատգամավորներ։ Իսկ նիստի ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։
«Քրիստոնեության պատմության մասին կեղծ փաստարկներով որպես առանձին համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ ներկայացող հայկական կրոնական կենտրոնի միակ նպատակն էր աջակցել «Մեծ Հայաստանի» մասին հիվանդ հայկական ֆանտազիայի իրագործմանը։ Մենք բախվում ենք մի մտածելակերպի, որը Էջմիածինն ու Կիլիկիան իրենց կրոնական կենտրոններով հազարավոր խարդախությունների միջոցով յուրացնում է այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, աշխարհին տարածում է ստերով, զրպարտություններով և վիրավորանքներով լի կոչեր, ինչը հեռու է քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության և խաղաղ հարևանության դրույթներից, անընդհատ խթանում է անհամաձայնությունն ու թշնամանք, և կոչ է անում ռևանշիզմի ու բախման՝ իր հիվանդ երևակայության համար․․․»,-ասել է Փաշազադեն՝ ի ցույց դնելով իր բացառիկ հակաքրիստոնեական էությունը ու հանդես գալով հերթական հայատյաց ելույթով։
Ավելին, նիստի ժամանակ «պատմական» որոշում են կայացրել՝ «վերականգնելու Երևանի qazı–ը (Հոգևորական, շարիաթի դատավոր, որը քննում է մուսուլմանների շրջանում կրոնական դատարանների գործերը) իրավունքները», ոմն Բախթիյար Նաջաֆով էլ նշանակվել է այդ պաշտոնում։
Ըստ իս այս ամենին պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական թե՛ մեր Հայ Առաքելական եկեղեցու և թե՛ ԱԳՆ-ի կողմից։ Ինչքա՞ն կարելի է անտարբեր ու լուռ հետևել հակաքրիստոնեական, միջկրոնական, միջէթնիկ ատելություն հրահրող, ՀՀ-ի նկատմամբ տարածքային զավթողական ծրագրեր ի ցույց դնող Ադրբեջանի գործունեությանը։
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.