Իրանը գործարան է կառուցել Արմավիրում. շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը
Իրանական ընկերությունը Հայաստանում պողպատե ամրանների արտադրության գործարան է կառուցել: Ագարակում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
Անդրադառնալով հայ–իրանական տնտեսական կապերին և պատասխանելով հարցին, թե որքանով է իրանական ընկերություններին ձեռնտու ներդրումներ անել փոքրիկ Հայաստանում` դեսպանը նշեց, որ արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ գրանցվել են ՀՀ–ում և ներդրումներ են իրականացրել տարբեր ոլորտներում։
«Հենց հիմա Արմավիր քաղաքում ունենք ընկերություն, որը գործարան է հիմնել, և շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը»,–ասաց դեսպանը։
Իրանական ընկերության աջակցությամբ է կառուցվում նաև Քաջարան-Ագարակ 32 կմ–անոց մայրուղին, որը անցման ժամանակահատվածը 1 ժամ 20 րոպեից կդարձնի 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մ–ից կդառնա 17 մետր։
Սոբհանիի խոսքով` այս ճանապարհը կնվազեցնի վտանգները։
«Այս ամենը բխում է 2 երկրների շահերից, փոխադարձ շահեր ենք ակնկալում, այս շինարարական նախագծերը նպաստում եմ բեռնափոխադրումների, տնտեսության աճին»,– նշեց նա։
Խոսելով Մեղրիի ազատ տնտեսական գոտին չգործարկելու մասին` Մեհդի Սոբհանին նշեց, որ պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է։ Իրանական կողմը բանակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի կարողանան այդ ծրագիրն իրագործել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.