Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին է հանձնել Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշան։
«Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի տաղանդը, գիտելիքները, փորձը և ինտելեկտը նրա հանդեպ անվերապահ հարգանք են առաջացրել ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ինչպես մենք երբեմն ասում ենք՝ ընկերների շրջանում և այսպես կոչված աշխարհաքաղաքական հակառակորդների շրջանում։ Եվ նման ճանաչման հիմքում ընկած է նրա նվիրվածությունը Ռուսաստանին, ցանկացած իրավիճակում նրա շահերը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամությունը և հայրենիքի բարօրության համար նրա բազմամյա հսկայական, բարդ և լարված աշխատանքը», - ասել է նախագահը արարողության ժամանակ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ստանալով մրցանակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ասել է, որ մրցանակը դիտարկում է որպես իր ողջ թիմի աշխատանքի գնահատական։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը Ձեր ձեռքից և լսել այն խոսքերը, որոնք Դուք ասացիք։ Չեմ ուզում` իմ խոսքն ընկալվի որպես ձևականություն. ես սա սրտիս խորքից եմ ասում. Ձեր այս որոշումն ընկալում եմ որպես մեր ամբողջ թիմի աշխատանքի գնահատական արտաքին քաղաքականության ուղղությամբ Ձեր կողմից սահմանված խնդիրների իրականացման գործում», - ասել է Լավրովը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ շքանշանի շնորհումը կոգեշնչի իր բոլոր գործընկերներին շարունակել իրենց աշխատանքը։
Հավելենք, որ Լավրովին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրվել է մարտին։ Հրամանագրի համաձայն՝ նա պարգևատրվել է հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ներդրման, ինչպես նաև երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.