Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին զրկել է արտասահմանցի ուսանողների ընդունելության իրավունքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի Հարվարդի համալսարանին զրկել է արտասահմանցի ուսանողներ ընդունելու իրավունքից, ինչը նշանավորել է ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման՝ Բաղեղի լիգայի (The Ivy League) ինքնավարության համար պայքարի կտրուկ սրումը՝ վարչակազմի քաղաքական պահանջների առկայությամբ, հաղորդում է CNN-ը։
«Հարվարդն այլևս չի կարող ընդունել արտասահմանցի ուսանողների, իսկ ներկայում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները պետք է տեղափոխվեն այլ բուհեր, հակառակ դեպքում կկորցնեն իրենց իրավաբանական կարգավիճակը»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։
Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն իր գերատեսչությանը կարգադրել է դադարեցնել Հարվարդի արտասահմանցի ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը՝ հղում անելով նրան, որ համալսարանն անցյալ ամիս հրաժարվել է նախարարությանը տրամադրել արտասահմանցի ուսանողների վարքագծի վերաբերյալ գերատեսչության պահանջած տվյալները։
Նոեմը հինգշաբթի Հարվարդ ուղարկված նամակում համալսարանին մեղադրել է «համալսարանական անապահով մթնոլորտը պահպանելու՝ հրեա ուսանողների հանդեպ թշնամական վերաբերմունքը, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ համակրանքը խթանող և ռասիստական՝ բազմազանության, հավասարության և ներառականության մեթոդներ կիրառելու» մեջ։
«Թող սա նախազգուշացում ծառայի երկրի բոլոր համալսարանների և ակադեմիական հաստատությունների համար»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։
Հարվարդի համալսարանն անցյալ ամիս դատական հայց ներկայացրեց Թրամփի վարչակազմի դեմ, երբ դաշնային կառավարությունը հայտարարեց, որ սառեցնում է 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհները և, ըստ համալսարանի ներկայացուցիչների՝ աննախադեպ և անպատշաճ վերահսկողություն սահմանեց Բաղեղի լիգայի նկատմամբ։
Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ սառեցնում է դաշնային ֆինանսավորումը, երբ համալսարանը հրաժարվեց ընդունել պահանջները, որոնք, ըստ համալսարանի, ուղղված էին համալսարանում հակասեմիտիզմի դեմ պայքարին։
Կառավարության պահանջների թվում էին ուսանողների տեսակետների ստուգումը և «ամերիկյան արժեքների և հաստատությունների նկատմամբ թշնամաբար տրամադրված» արտասահմանցի ուսանողների մուտքի արգելքը։
Հայցում համալսարանը պնդում է, որ ֆինանսավորման սառեցումը կապված չէ վարչակազմի՝ հակասեմիտիզմի վերաբերյալ մտահոգությունների հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 18:35
Армению на заседании Совета глав правительств стран СНГ в Душанбе представит вице-премьер Мгер Григорян, сообщает его пресс-служба.
-
2025-06-02 18:31
В Первопрестольном Святом Эчмиадзине созвано внеочередное собрание Высшего духовного совета. Ожидается, что сегодня Первопрестольный Эчмиадзин даст официальный ответ на заявления премьер-министра Армении Никола Пашиняна.
-
2025-06-02 18:28
Россия и Украина в ходе сегодняшнего второго раунда переговоров в Стамбуле договорились об обмене всеми тяжелобольными военнопленными и лицами в возрасте до 25 лет, заявил глава украинской делегации и министр обороны Рустем Умеров.
-
2025-06-02 18:25
Губернатор Сюникской области Роберт Гукасян в беседе с журналистами сообщил, что в регионе время от времени фиксируются прямые выстрелы со стороны противника.