ՀՀ իշխանությունները ՌԴ-ից զգուշացում են ստացել պահպանել Արցախի պետական ինստիտուտները
ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել գոնե ֆորմալ առումով պահպանել Արցախի պետական ինստիտուտները և Արցախի հարցը վերջնականապես չփակել, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ վերջին ամիսներին Արցախի հետ կապված հարցերում ՀՀ իշխանությունների լոյալությունը պայմանավորված է հենց դրանով։
«Նրանք ծպտուն չհանեցին Արցախի Սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի և խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաև հիմա, երբ մինչև եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու»,- նշել է թերթը։
Լրատվականը հիշեցրել է, որ ամիսներ առաջ իշխանւթյունները նշում էին, որ չեն հանդուրժելու «պետություն պետության մեջ», «սպառնում էին արցախցի գործիչներին Արցախի պետական ինստիտուտները պահպանելու պատճառով»:
Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել՝ Արցախի հարցն իրենց օրակարգում չկա: Ապրիլի 8-ին Արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ ՀՀ ԱԳՆ-ից պահանջել էին Ադրբեջանի հետ բանակցային օրակարգում ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.