Արցախից բռնի տեղահանված 9451 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Մայիսի 20–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում ՀՀ քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարվա սկզբին ունենում էինք օրական մոտ 20 դիմում, ապա այժմ օրական 40-50 դիմում ենք ստանում»,–ասաց ՆԳ փոխնախարարը։
Ղազարյանը հիշեցրեց, որ ծնողներից գոնե մեկի ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում երեխան ավտոմատ դառնում է ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.