Լավրով․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը
Ռուսաստանը հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Հարավռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել գործընթացին։
«Պետք է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նրանց այդ հարցում»,- նշել է նա։
Հավելել է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստան- Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում»,- շեշտել է Լավրովը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 17:42
Управление Верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) заявило в пятницу, что с начала поставок помощи в Газу зафиксировало как минимум 798 убийств как у пунктов помощи, организованных при поддержке США и Израиля, так и вблизи гуманитарных конвоев других организаций, включая ООН.
-
2025-07-11 17:40
Высокая степень пожарной опасности ожидается в течение ближайших 5 дней в Араратской долине и долинах Сюника, предупреждает Министерство окружающей среды РА в Facebook-е.
-
2025-07-11 17:39
ЮНЕСКО включила урартское наследие Еревана, археологический комплекс Гарни и Симфонию камней в предварительный список объектов всемирного наследия. На 47-й сессии Комитета организации были одобрены две заявки, представленные Арменией, сообщает пресс-служба Минкульта.
-
2025-07-11 16:17
Никол Пашинян, выступающий с нападками на Армянскую апостольскую церковь, предал интересы Армении и продолжает выполнять зарубежную повестку по уничтожению национальной идентичности, заявил РИА Новости армяно-сирийский историк Жерар Раисян.