Последние новости

Ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում կմասնակցի Արցախին նվիրված համաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Բեռն (Շվեյցարիա)։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Նա կմասնակցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։

Վեհափառ Հայրապետը ժողովականներին ուղերձ է հղելու:

Նորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ