Իրանի ԱԳ փոխնախարար․ Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել
Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հավատում է, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի անել. այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն՝ նշելով, որ խաղաղության պայմանագիրը լավ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
«Պետք է հստակ ասել՝ մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուրի միջանցք» կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար միջև, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության և ինքնավարության սկզբունքների վրա։ Բայց շատ կարևոր է նշել, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը»,- շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ վերջերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում մասնակցել են մեկ այլ պանելային քննարկման, որի ժամանակ ևս խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է կտրել կապը տարածաշրջանում, դա մի բան է, որը մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայի համար»,- ասել է Խաթիբզադեն։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.