Ադրբեջանը ՌԴ-ից տեղափոխել է թալիշ ընդդիմադրին․ Նա Ռուբեն Վարդանյանի հետ նույն մեկուսարանում է
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է Եկատերինբուրգում բնակվող 71-ամյա ընդդիմադիր Զահիրեդդին Իբրահիմովին, հայտնել է РБК-ն՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին։
Նրա տվյալներով՝ Իբրահիմովը տեղավորվել է ՊԱԾ նախնական կալանքի մեկուսարանում, որտեղ գտնվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որոնք մեղադրվում են «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ»։
Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնում հատուկ ծառայությունների իրականացրած գործողության մասին, սակայն գրում են, որ Զահիրեդդին Իբրահիմովը ղեկավարել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեն։ Նա այս կազմակերպության անունից 2005-2020թթ. մասնակցել է Երևանում կազմակերպված միջոցառումներին, որտեղ քննադատել է Բաքվին։
Իբրահիմովի փաստաբան Սյայարա Ալիևան, ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, հաստատել է, որ իր պաշտպանյալը գտնվում է Պետականանվտանգության ծառայության նախնական կալանքի տակ։ Նրա խոսքով՝ Իբրահիմովը խոստովանել է, որ կապեր ունի Հայաստանի հետ, և ցուցմունքներ է տալիս։
Մեկ ամիս առաջ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհրդի YouTube ալիքը (ATIS TV) հայտնել էր, որ Իբրահիմովն անհետացել է 2025թ. մարտի 26-ի առավոտյան աշխատանքի գնալիս։ Տղամարդու հարազատները կորցրել են նրա հետ կապը Եկատերինբուրգի իր տնից 15 րոպե անց։ Ավելի ուշ նրանց հայտնել են, որ նրան տարել են Ադրբեջան։
ATIS TV-ի տվյալներով՝ Իբրահիմովը Ադրբեջանից տեղափոխվել է Եկատերինբուրգ 1997թ., որտեղ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2002թ.: 2010-ականների սկզբին Իբրահիմովը եղել է «Թալիշի մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիրներից, որի հայտարարված նպատակը, ինչպես նշված է կազմակերպության «Вконтакте» էջում, թալիշների «ազգային հավատքի, ավանդույթների, մշակույթի, լեզվի պահպանումն» է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.