Երևանում մեկնարկել է 19 երկրներից ժամանած ռուսագետների միջազգային համաժողովը
Ավելի քան 50 ուսուցիչ-ռուսագետներ աշխարհի 19 երկրներից ժամանել են ՀՀ մայրաքաղաք, որպեսզի ռուսագետների միջազգային համաժողովում քննարկեն ռուսաց լեզվի ուսումնասիրության և դասավանդման միտումներն ու արդիական հարցերը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։
Բացելով համաժողովը՝ Մոսկվայի Հայրենակիցների տան արտերկրում մարդասիրական նախագծերի իրականացման բաժնի ղեկավար Կարինե Ասիրբաբաևան նշեց, որ արտերկրում ռուսաց լեզվի և գրականության պահպանմանն ու տարածմանն աջակցելը ամենակարևոր խնդիրներից մեկն է։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի Մոսկվայի տանն անցկացվում է եվրոպական երկրների և Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչների միջազգային համաժողով։ Մենք վստահ ենք, որ այս համաժողովը արդյունավետ և օգտակար կլինի մասնակիցների ապագա մանկավարժական գործունեության համար»,-նշել է նա։
Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը նշեց, որ նման հանդիպումներն օգնում են ռուսագետներին անընդհատ կատարելագործվել։ «Շատ կարևոր է, որ դուք շփվեք միմյանց հետ, ծանոթանաք ռուսերենի դասավանդման միտումներին և նոր մեթոդներին, ինչը, անկասկած, դրական ազդեցություն կունենա ձեր ապագա գործունեության վրա»,-նշել է նա։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» երևանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին նշել է, որ Հայաստանում ռուսերենի տիրապետման բարձր մակարդակը ռուսաց լեզվի հայ ուսուցիչների բազմամյա համակարգված աշխատանքի արդյունք է, ընդ որում՝ նրանք ուշադրություն են դարձնում ոչ միայն կրթական պրակտիկային, այլև ռուս և հայ ժողովուրդների ընդհանուր պատմության և դարավոր բարեկամության ներկայացմանը։
Համաժողովի շրջանակում կանցկացվեն կլոր սեղաններ, վարպետության դասեր և քննարկումներ ժամանակակից կրթական ռեսուրսների նախագծման, բառապաշարի և տեքստի հետ աշխատանքի, դասավանդման գործընթացում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման և այլ համապատասխան թեմաների շուրջ։
«Ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ժամանակակից պրակտիկան արտերկրում» միջազգային գիտագործնական համաժողովը կազմակերպել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչություն, Մոսկվայի Հայրենակիցների տունը և Երևանի Մոսկվայի տունը՝ Ա.Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ համատեղ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.