Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ փոխզիջումները, բայց չի հրաժարվի խաղաղ ատոմից
Թեհրանը չի բացառում Վաշինգտոնի հետ բանակցություններում փոխզիջումների հասնելու հնարավորությունը, սակայն գործընթացը կարող է վտանգվել, եթե ԱՄՆ-ն փորձի Իրանին զրկել խաղաղ ատոմային էներգիայի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Նրա խոսքով՝ բանակցություններում կողմերի միջև «ըմբռնման որոշակի մակարդակ» է նկատվում այն հարցում, որ Իրանը «ոչ մի պարագայում չի հրաժարվի խաղաղ ատոմային էներգիայի իրավունքից»:
Բացի այդ, Բաղային դրական է համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելու հնարավորությունները:
«Եթե մտադրությունն այն է, որ համոզվենք` Իրանի միջուկային ծրագիրը զենք չի դառնա, կարծում եմ՝ դա մենք հեշտությամբ կարող ենք անել... Եթե ԱՄՆ-ի մտադրությունը իրանցիներին խաղաղ ատոմային էներգիայի իրավունքից զրկելն է՝ կարծում եմ, որ շատ խնդրահարույց կլինի և կվտանգի ողջ գործընթացը», - CNN հեռուստաալիքին ասել է Բաղային։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է բանակցություններում հասնել փոխզիջման, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դրան կարելի է հասնել «շատ միջոցներով»՝ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ԱՄՆ-ի՝ Իրանին ուրանի հարստացումից հրաժարվելու պահանջների լույսի ներքո ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ հարցով Թեհրանը փոխզիջման չի գնա, սակայն կարող է ԱՄՆ-ի հետ վստահության ստեղծման նպատակով ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը։ Նա հավելել է, որ Թեհրանի կողմից ուրանի հարստացման բուն փաստը խոսակցության առարկա չի կարող լինել՝ Իրանը շարունակելու է հարստացումը։
Թեհրանը և Վաշինգտոնն իրանական միջուկային դոսյեի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացրել են անուղղակի բանակցությունների 5 փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.