ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագծին
«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագիծը 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 15–ի նիստի ժամանակ մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։
Մինչ քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվեց լրիվ այլ ենթատեքստում` աշխարհաքաղաքական շահերի բախման, փաստերի խեղաթյուրման և թեմայից չբխող երկրորդական մեկնաբանություններով։
«Միևնույնն է` ինչ էլ անես, ինչ էլ ասես, կան պատմական փաստեր, որոնք խմբագրել հնարավոր չէ»,– հայտարարեց նա։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ: «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը նաև անդրադառնում էր 1992 թ. մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.