«Ահագին խառնաշփոթ է». Պեսկովը՝ հեռահար զենքի վերաբերյալ ԵՄ հայտարարությունների մասին
Կիևին մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների վերացման մասին որոշումը, եթե այն իսկապես ընդունվել է, լուրջ էսկալացիա է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպես թե այնպես, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա էսկալացիա է։ Լուրջ էսկալացիա, որն ամենալուրջ կերպով հակասում է խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող փորձերին»,-հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, հիմա նաև Գերմանիան հանել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, Կիևը կարող է հեռահար զենքով հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա: Ավելի ուշ Գերմանիայի փոխկանցլեր և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լարս Կլինգբայլը հայտարարել էր, որ Գերմանիան, հակառակ Մերցի հայտարարությանը, չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում:
Միևնույն ժամանակ Պեսկովը «ահագին խառնաշփոթ» է անվանել Մերցի և մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների համապատասխան հայտարարությունների հետ կապված իրավիճակը։
«Այնտեղ հիմա ահագին խառնաշփոթ է։ Անհասկանալի է՝ համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Որովհետև երեկ Մերցը հայտարարեց, որ որոշումն ընդունված է, որ եվրոպացիները կայացրել են այդ որոշումը, և հենց երեկ էլ կառավարության անդամներից մեկը հերքեց դա։ Այսօր Մերցը, այնուամենայնիվ, պնդեց, որ մի քանի ամիս առաջ նման որոշում է կայացվել»,-նշել է նա։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խանգարում է հակամարտության կարգավորմանը, դրանում ուղղակիորեն ներգրավվում են ՆԱՏՕ-ի երկրներ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.