Последние новости

Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության ընթացքում շուրջ 30 «տուժած» է հարցաքննվել

Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հերթական շինծու դատական նիստը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդանյանի և նրա փաստաբանի՝ դատավորներին բացարկ հայտնելու միջնորդությունները մնացել են առանց քննության:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում շուրջ 30 «տուժածներ» են հարցաքննվել։

Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 3-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ