Թրամփ․ Իմ վարչակազմը տրամադրված է ամրապնդել Վրաստանի կառավարության հետ ԱՄՆ հարաբերությունները
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Անկախության օրվա կապակցությամբ, որը հանրապետությունում նշվել է մայիսի 26-ին։ ԱՄՆ նախագահի շնորհավորանքի մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
«Պարոն նախագահ, այսօր Վրաստանի անկախության 107-րդ տարեդարձն է՝ վրաց ժողովրդի ինքնիշխանության, անվտանգության և ազգային ինքնության համար պայքարում դարաշրջանային մի ամսաթիվ, որը շարունակվում է սերնդեսերունդ՝ լուրջ դժվարությունների և մարտահրավերների ֆոնին: Իմ վարչակազմը տրամադրված է ամրապնդել խաղաղ և արդյունավետ հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ: Ապագայում ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը՝ արդար առևտրի աջակցման և երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման միջոցով: Սրտանց շնորհավորում եմ վրաց ժողովրդին այս կարևոր ամսաթվի կապակցությամբ, որն արտացոլում է երկրի ակնառու և բազմազան պատմությունը», -ըստ 1tv.ge-ի՝ ասված է շնորհավորական նամակում:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ էր գրել Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, որում տարակուսանք էր հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման հեռանկարների վերաբերյալ Վաշինգտոնի լռության կապակցությամբ։ Կոբախիձեն նշել էր, որ իր նամակը դեռևս անարձագանք է մնացել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:23
Президент США Дональд Трамп наложил вето на план Израиля убить верховного лидера Ирана аятоллу Али Хаменеи, сообщает Reuters со ссылкой на двух американских чиновников.
-
2025-06-16 04:22
Бывший депутат иранского Меджлиса от Тебриза, а ныне лидер Движения национального пробуждения Южного Азербайджана Махмудали Чохраганлы призвал иранских азербайджанцев воспользоваться возможностью и бороться за отделение от Ирана, пишет азербайджанский Telegram-канал «Девичья башня».
-
2025-06-16 04:17
Президент США Дональд Трамп не исключил, что Вашингтон может вмешаться в конфликт между Израилем и Ираном.
-
2025-06-16 04:15
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян провел телефонный разговор с главой МИД Индии Субраманьямом Джайшанкаром.