Последние новости

Սերժ Սարգսյանի՝ կաշառքի գործով նյութերը փոխանցվել են դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը միջնորդավորված ճանապարհով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ վերջինիս ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու պայմանով։ Ընդհանուր կաշառքի գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դոլար, որից 2 միլիոն 660 հազարը՝ կանխիկ, իսկ 325 հազարը՝ փոխանցումով։

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին (Սերժ Սարգսյանի փեսան է) և գործարար Սամվել Մայրապետյանին։

Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ էր ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ