Խստորեն դատապարտելի է սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը. Հայտարարություն
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել «կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում»։
«Մենք՝ ներքոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ ընդդիմադիր գործիչին վարկաբեկելու նպատակով: Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը:
Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից։
Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որը վերարտադրում է վնասակար գենդերային կարծրատիպեր և խորացնում է Հայաստանում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը։ Այս խոսքերը պարզապես անձնական վիրավորանքներ չեն․ կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում։
Քաղաքական հակամարտություններում տղամարդիկ հաճախ են օգտագործում ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասները որպես քաղաքական գործիք: Տվյալ դեպքում նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով:
Մենք կոչ ենք անում`
1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը և հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները:
2. Բոլոր քաղաքական գործիչներին՝ հատկապես իշխանության բարձր դիրքերում գտնվողներին, չշահարկել մարդկանց սեռականությանը և անձնական տվյալներին վերաբերող տվյալները և հանդես գալ մարդու արժանապատվությունն ու հավասարությունը հարգող խոսքի մշակույթով՝ խուսափելով գենդերային կամ այլ հիմքով խտրական եզրույթներից և ատելության խոսքից»,-նշված է հայտարարության տեքստում։
Հայտարարությանը միացել են՝
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Կանանի» սոցիալ֊հոգեբանական կենտրոն ՀԿ
«Լուսաստղ» ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
Հայաստանում կանանց հիմնադրամ
«Կրեոպիա» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
քվիր քուր պլատֆորմ
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.